Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

16 հուն 2021 19:05

Քաղցկեղային ուռուցքներին հաջողվում է թաքնվել քիմիաթերապիայից եւ վերապրել

Քաղցկեղային ուռուցքների բջիջները կարող են անաբիոզի մեջ մտնել քիմիաթերապիայի ազդեցության տակ եւ «արթնանալ», երբ վտանգն անցել է. այդպիսով նրանց հաջողվում է թաքնվել դեղամիջոցներից եւ վերապրել: Այդ մեխանիզմը նկարագրել են կանադացի գիտնականները հոդվածում, որը հրապարակվել է  Cell ամսագրում, հաղորդում է Medportal.ru-ը:

«Ուռուցքը գործում է որպես մեկ ամբողջական օրգանիզմ՝ անցնելով «դանդաղ բաժանման» վիճակի, որպեսզի պահպանի էներգիան, որը նրան օգնում է վերապրել»,-ասել է Կանադայում գտնվող Մարգրեթ Արքայադստեր անվան օնկոլոգիական կենտրոնից Քեթրին Օ՛Բրայանը՝ հետազոտության համահեղինակը:

Նրա գործընկեր, բժիշկ Ահարոն Շիմմերն ուռուցքային բջիջները համեմատել է արջերի հետ. «քիմիայի» ազդեցության ներքո նրանք հայտնվում են վիճակում, որը նման է ձմեռը քուն մտնելուն:

Հետազոտության շրջանակում մասնագետները լաբորատոր պայմաններում ազդել են քիմիաթերապեւտիկ դեղամիջոցներով կոլոռեկտալ քաղցկեղի բջիջների վրա: Դեղամիջոցների ազդեցության տակ ուռուցքները դադարել են աճել եւ սկսել են էներգիա խնայել: Հետաքրքիր է, որ նման ռեակցիա է հայտնաբերվել ուռուցքի բոլոր բջիջների մոտ միաժանամանակ:

Գիտնականները փորձ են անցկացրել մկների վրա: 8-շաբաթյա քիմիաթերապիայի ազդեցության ներքո ուռուցքների աճը գրեթե կանգնել է, սակայն բուժումը դադարեցնելուց հետո այն վերսկսվել է:

Գիտնականների խոսքով՝ քաղցկեղային բջիջների «քուն մտնելու» վիճակի կարեւոր գիծ է այն, որ գոյատեւելու համար նրանք օգտագործում են աուտոֆագիա. անհրաժեշտ նյութեր եւ էներգիա ստանալու համար ուռուցքը «մարսում է» իր բջիջների մի մասը:

Գիտնականների խոսքով՝ եթե աուտոֆագիայի գործընթացի վրա ազդեցության միջոց գտնվի, ապա հետագայում այն կօգնի հաղթահարել բուժումից ուռուցքների այդ պաշտպանությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր