Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

19 հուն 2021 13:36

Ես նաև կողմնակի ապացույցներ ունեմ, որ Արարատ Միրզոյանը իսկապես Թուրքիայի ագենտ է. Վահան Բադասյան

Օրերս ArmDaily.am-ը զրուցել էր ազատամարտիկ պատերազմի առաջին իսկ օրվանից Արցախ մեկնած Մանախ մականունով հայտնի Արթուր Այվազյանի հետ, ով վստահեցնում է, որ Հադրութում տեղի է ունեցել դավաճանություն ու այն դավաճանության արդյունքում է հանձնվել։ Նա, մասնավորապես, պնդում է, որ Հադրութը հանձնվել է Դավիթ Մանուկյանի և Արթուր Աղաբեկյանի դավաճանության արդյունքում և վստահեցնում է, որ եթե Վահան Բադասյանը չվիրավորվեր՝ Հադրութը չէինք կորցնի։

Վահան Բադասյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ դավաճանության մասին խոսելու համար Մանախն, իհարկե, ունի փաստեր, բայց կարծում է՝ որոշակի չափազանցնում է։ «Նա թիրախավորում է նրանց, ովքեր փայլուն անցյալ են ունեցել՝ մոռանալով Նիկոլ Փաշինյանին։ Մեր ազգի մեջ մի դավաճան կա, դա Նիկոլ Փաշինյանն է, իր Էրատոյի հետ միասին։ Նա մի աշխատություն է գրել 2007-2008 թթ-ին, որտեղ նկարագրել է, թե Էրատոյի հետ միասին ինչպես է երազում հողերը վերադարձնել Ադրբեջանին, դա դավաճանի ծրագիրն է, մնացածը մոլորվածներ են»։

Խոսելով Արարատ Միրզոյանի վերաբերյալ բացահայտումներից՝ նա ընդգծեց, որ վստահ է, որ բացահայտումները համապատասխանում են իրականությանը։ «Ես նաև կողմնակի ապացույցներ ունեմ, որ նա իսկապես հանդիսանում է Թուրքիայի ագենտ։ Նիկոլ Փաշինյանը մեծ խարիսխ ունի»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր