ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

20 հուն 2021 14:23

Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի լրատվամիջոցները։ 


Գանգատը ներկայացվել է հունվարի 15-ին։ Բաքուն Երևանին մեղադրում է Ադրբեջանի քաղաքացիների իրավունքները և ազատությունը խախտելու մեջ՝ իբրև «հայկական ռազմական ագրեսիայի» հետևանքով։


Բացի դա՝ Ադրբեջանը պնդում է, թե «Հայաստանի կողմից 30 տարվա օկուպացիայի արդյունքում» խախտվել են իր հազարավոր քաղաքացիների կյանքի, սեփականության, ազատ տեղաշարժի, հավատի և բազմաթիվ այլ իրավունքներ։ Ադրբեջանը մեղադրանքներ է հնչեցնում նաև ադրբեջանական քաղաքների և գյուղերի հրետակոծության մեջ, ընդ որում, կասետային, ֆոսֆորային և բալիստիկ հրթիռներով, ինչը, ըստ Ադրբեջանի, հանգեցրել է 93 անձի մահվան, այդ թվում՝ 12 երեխայի և 423 քաղաքացու վիրավորման։ Ադրբեջանը պահանջում է ԵԴ-ից՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ քաղաքացիների իրավունքները վերականգնելու համար։


Հիշեցնենք, որ հունվարի 16-ին ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը հայտնել է, որ ՀՀ-ն Ադրբեջանի դեմ միջպետական գանգատ կներկայացնի, որի շրջանակներում կներառվի բավականին մեծ շրջանակ՝ սկսած զոհերի, վիրավորների, տեղահանվածների իրավունքների պաշտպանության տրամաբանությունից մինչև կորցրած և վնասված գույքի վերաբերյալ պահանջները, որոնք բավականին մեծաթիվ են։ Գանգատի մեջ նաև քննարկվելու են միջազգային իրավունքի բոլոր խախտումները՝ ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքների խախտումները, որը


Ադրբեջանը թույլ է տվել պատերազմի ընթացքում արգելված մեթոդներով ու միջոցներով պատերազմ վարելու եղանակով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր