Ճապոնիայում 16 րոպեի ընթացքում տեղի է ունեցել չորս երկրաշարժ          Տեսանյութ․Սուրբ Ծնունդը հոգեպես վերափոխվելու, մեր ուխտն առ Աստված նորոգելու գեղեցիկ առիթ է․ Ճրագալույցի Պատարագ՝ Մայր Տաճարում       Վեհափառ Հայրապետը կորոշի՝ ինչպես վարվել 10 եպիսկոպոսների հետ    

23 հուն 2021 12:35

Իսկ Եռաբլուրը պետք է փայլի.Իշխանություններն ու քաղաքապետարանը անտեսել և անմխիթար վիճակում են թողել Եռաբլուրը. Старше Эдды

Ռուսական թելեգրամյան Старше Эдды հայտնի ալիքը Հայաստանում է և ներկայացնում է Եռաբլուր այցից տպավորությունները։


«Երևանի քաղաքապետարանն ինձ հավանաբար չի կարդում, բայց, միևնույն է, կգրեմ: Այսօր ես այցելեցի Եռաբլուր: Հերոսների պանթեոնն իրականում  փշաքաղեցնում է ոչ միայն հային: Եվ եթե հասկանանք, որ հայ ժողովրդի լավագույն որդիները վաստակել են այնտեղ հանգչելու պատիվը, ապա հեշտ է պատկերացնել, թե սա ինչ զգացումներ է առաջացնում ցանկացած հայի մեջ: Եվ այնտեղ անհրաժեշտ է անցկացնել էլիտար ստորաբաժանումների ռազմական անձնակազմի երդման արարողություններ: Թեև, աոտ, զինվորների անունները կարդալը, ապա նրանց կյանքի տարիները տեսնելը ծանր զգացում է առաջացնում: Եվ Էջմիածնի հետ Եռաբլուրը պետք է լինի հայկական ինքնագիտակցության հիմնասյուներից մեկը: Մի բան, որին կարող ես դիպչել և որը կարող ես շոշափել:


Այս ամենի ֆոնին` ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ «Ֆեյսբուք»-ում տերաբայթերով դատարկախոսող և մարդասիրական կարիքների համար հարյուրավոր միլիոններ հավաքող քաղաքապետարանն ու կառավարությունը չեն կարող այդ միջոցների մի փոքր մասը հատկացնել, որպեսզի Պանթեոնը անտեսված չերևա: Ավելի ճիշտ այն չի անտեսվում, բայց կա անմխիթարության որոշակի վիճակ:


Իսկ Եռաբլուրը պետք է փայլի: Սա գերեզմանոց չէ, սա հանդիսավոր համազգեստով սպա է, որը նոր է ստացել բարձրագույն պարգև: Ցավոք, նա ինքն այլևս չի կարող մաքրել կոշիկները և զգուշորեն արդուկել համազգեստը: Դա նրա համար պետք է անեն նրանք, ում համար նա պառկել է այս բլրում: Բայց դատելով քաղաքապետարանի կամ կառավարության ներկայացուցիչներից՝ Զինվորի կարիքը կա միայն տոներին կամ ընտրարշավի ժամանակ, երբ այնտեղ հեռուստատեսություն է ժամանում, և պաշտոնյան կարող է արցունքներ թափել ու ծնկի գալ զինվորի գերեզմանի առաջ: Մնացած ժամանակ Պանթեոնը ծածկված է փոշով և սպասում է հաջորդ տարվան կամ ընտրական փուլին:


Եթե ինչ-որ մեկին վիրավորել եմ, ապա նախապես ներողություն եմ խնդրում, պարզապես ներկայացնում եմ իմ դիտարկումները: Եռաբլուրն ինքնին, իհարկե, զարմանալի ուժի, ինչպես նաև ազգային ինքնության իրական աղբյուրի տեղ է», - գրում է ալիքը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր