Տեսանյութ.Դիմում եմ Օնիկ Գասպարյանին՝ զինվորականներ, եթե մարմինների տեղեր գիտեք՝ կապնվեք մեզ հետ, տեղեկություններ հայտնեք

«Հիմնական որոնողական աշխատանքների վայրերը ավարտվել են, եւ հիմա մենք ինֆորմացիայի կարիք ունենք: Դիմում եմ Գլխավոր Շտաբի պետ Օնիկ Գասպարյանին, եթե իրենց սպայական կազմից ովքեր որ գիտեն տեղեր, թող անպայման տեղյակ պահեն, կապվեն մեզ հետ, տեղեկությունները հայտնեն»,-ասաց նա:
Արսեն Ղուկասյանը նաեւ ցուցադրեց Ստեփանակերտի կենտրոնում տեղադրված պաստառները, որոնցից մեկի վրա փակցված էին անհետ կորած համարվող զինծառայողների, մյուսում մահացած զինծառայողների նկարները: