Կա միտումնավոր քայլ.Հանուն հայրենիքի փրկության շարժումը վճռական չէ,նրանք ստեղծեցին անվստահելիության խորխորատ իրենց ու հասարակության միջև

Զրուցակիցը համարում է, որ Հանուն հայրենիքի փրկության շարժումը վճռական չէ։
«Պետք էր իրականացնել վճռական ծրագիր, պետք էր ներքին շահերը դնել մի կողմ։ Ես չեմ գտնում, որ փրկության կոմիտեն վճռական ուժերով է լծվել այդ գործին։ Ժողովրդական ցասումը մնայուն լինելով՝ նրանք ստեղծեցին անվստահելիության խորխորատ իրենց ու հասարակության միջև։ Մեր հասարակությունը չէր ցանկանում մտնել շենքեր ու Լինչի դասատան տեսնել, ինչպես արվում են բռնապետական հասարակություններում, ինչպես Թուրքիայում, Ադրբեջանում, ինչպես տեսանք Լիբիայում։ Որակապես մենք այլ հանրություն ենք, որը նաև չէր ընդունում, որ ԶՈւ ԳՇ-ում, կամ ԱԱԾ-ում, դատախազությունում կամ ՀՔԾ-ում կարող են լինել այդչափ ոչ հայրենավեր աշխատակիցներ։ Միաժամանակ, թե հասարակությունը, թե այդ աշխատակիցները սպասում էին իրենց կապող օղակին՝ հանձին ընդդիմադիր առաջնորդների»,- ասաց նա։
Նրա խոսքով, Սփյուռքը հետևում էր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, զարմանում էին՝ մարդկանց ինչու տուն ուղարկեցին, հարցնում էին՝ այսքա՞նը։
«Լիբանանից էին գրում, Ֆրանսիայից էին գրում, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, ասում էին՝ այսքա՞նը։ Եվ հասկացանք, որ կա միտումնավոր քայլ։ Միգուցե իրենց ներսում չկա այդ առաջնորդությունը վերցնելու քաջությունը»,- նշեց նա՝ ավելացնելով, որ այս պահին էլ մարդիկ իրենց առաջնորդ են փնտրում։