«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

25 հուն 2021 13:02

«Խմբագիր» կեղծանունով Ն.Փ-ն հավաքագրվել է բրիտանական հետախուզության МИ-6-ի կողմից. 10 օրում ամեն ինչ հանձնել, բայց հայրենասերների հաշվին պատերազմը ձգվեց 40 օրից ավելի

«Ն.Փ-ն 2004 թվականին Վրաստանի Բաթումի քաղաքում հավաքագրվել է բրիտանական հետախուզության МИ-6 հայտնի աշխատակցի կողմից, հետո, ստացել «խմբագիր» կեղծանունը»,- այս մասին գրում է ArmVoice տելեգրամյան ալիքը՝ հղում անելով Թուրքական վստահելի աղբյուրներին։


Ըստ տեղեկությունների՝ МИ-6-ի հանձնարարությամբ և աջակցությամբ վերջինս 2008 թվականի մարտի 1-ին զանգվածային անկարգություններ է կազմակերպել Երեւանում, ապա դատապարտվել ազատազրկման։ МИ-6-ի միջամտությամբ և ՀՀ ղեկավարության վրա ճնշում գործադրելով ՝ վաղաժամ ազատ է արձակվել։


2015 թվականի մայիսից МИ-6-ի հանձնարարությամբ «խմբագիր»-ը թիմ էր հավաքում՝ հեղափոխություն իրականացնելու համար, որտեղ ներգրավվեցին МИ-6-ի գործակալները, նաև թուրքական «МИТ»- ի գործակալները։


«2018 թվականին МИ-6-ի և МИТ-ի, ՀՀ վարչապետի գաղտնի համաձայնությամբ «խմբագիրն» ու թիմը հեղափոխություն արեցին։ Հետագա միջոցառումներն ու անվտանգությունն ապահովելու համար՝ նախապես նախագահի պաշտոնում նշանակվել է Ա.Ս.-ն, որը սերտորեն համագործակցում է МИ-6-ի հետ։ ՀՀ ղեկավարությունից որևէ մեկն այն ժամանակ այդ քայլը չհասկացավ»։


Ըստ տեղեկությունների՝ «խմբագիրը» տարածաշրջանում պետք է Բրիտանիայի համար շահավետ քաղաքականություն վարեր՝ այսպիսով կապերը թուլացնելով ՌԴ-ի և Իրանի հետ ՝ Թուրքիայի հետ հարաբերությունները ամրապնդելով։ ՀՀ տարածքով պետք է անցկացվեին տնտեսական զարկերակներ Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի շահերի համար ։


«Վերը նշված պետությունների համատեղ ծրագրերը ձախողվեցին 2020 թվականի նոյեմբերի 9-ին, երբ Վ. Պ-ը միջամտեց «խմբագրի» սանձազերծած պատերազմին, որը ըստ նախնական պլանի՝ նա պետք է պարտվեր։ «Խմբագիրը» նախատեսել էր 10 օրում ամեն ինչ հանձնել, բայց հայրենասերների հաշվին պատերազմը ձգվեց 40 օրից ավելի»,- գրել են ArmVoice-ում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր