Զելենսկին ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, բայց նա հասկանում է, որ երբեք չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ          Պատրաստ եմ առանց որևէ պաշտոնի հավակնելու քվեարկել քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանի օգտին       «Մայր Հայաստան» դաշինքը պատրաստ է իր ձայնը տալ առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր ուժին    

25 հուն 2021 16:40

Դեռ երկար ենք վերլուծելու պատերազմում կրած պարտության պատճառները.. Տոնոյանն այնպես է խոսում, կարծես հաղթանակած բանակի հրամանատար լինի

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, անդրադառնալով «Մեդիամաքս»-ին պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի տված հարցազրույցին, գրում է.

«Վստահ եմ՝ մենք դեռ երկար ենք վերլուծելու անցած պատերազմում կրած պարտության պատճառները։ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այսօր մի քանի հանգամանքի վրա էլ մատնացույց արեց՝ փաստացի վկայելով, որ բանակի կառավարման խնդիր կար ու որ ով ինչ ուզում, անում էր։ Տոնոյանը, իհարկե, չի ստում, վստահ եմ՝ վաղը, մյուս օր այդ ամենը քննության առարկա է դառնալու։ Բայց կարևոր մի հանգամանք կա, որը ոչ մի քննչական մարմին, ցավոք, երբեք չի կարող բացահայտել։ Օրինակ, նույն Դավիթ Տոնոյանի մեծամտությունն ու սնափառությունը։

Կարդում ես պաշտպանության նախկին նախարարի հարցազրույցը, այնպես է խոսում, կարծես հաղթանակած բանակի հրամանատար լինի։ Կարծես ինքը չէր մեծ-մեծ փրթում, օր ու գիշեր ինքն իր փիարով զբաղվում, պատրոն Դավոյի հետ հանցավոր սխեմաներ գծում ու Աստված գիտի, թե էլ ինչեր անում…

Ազնիվ խոսք եմ ասում, այսպես թե շարունակվեց՝ այս տականքները սկսելու են իրենք իրենց մեդալներ բաժանել, շնորհավորել, օրինակ, Շուշին հանձնելու օրվա կապակցությամբ և նոր պատերազմի միջոցով (կամ առանց դրա) թշնամուն նոր հողեր հանձնելու օպերացիաներ մշակել»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր