ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հայտարարությունը չի ուղղորդվել որևէ մեկի կողմից կամ չի արվել որեւէ մեկի ճնշման տակ.հայտարարություն          Փաշինյանը կոչ է անում ծափերով ողջունել ԱԱԾ-ին եւ Ոստիկանությանը,տղերք ջան, չարչարանքներիդ ապաշխարանք       Անթույլատրելի են զինված ուժերին քաղաքական որեւէ գործընթացում ներգրավելու բոլոր փորձերը. ՀՀ ՊՆ-ի հայտարարությունը    

27 հուն 2021 12:44

Խոսքս հիշեք ու այդ ժամանակ էլի կասեք՝ դե զորավարժություն ա էլի, մեծ աղմուկ պետք չի սարքել.Փետրվարի 1-ի թուրք-ադրբեջանական զորավարժության բացառիկությունը

Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Փետրվարի մեկի թուրք-ադրբեջանական զորավարժության բացառիկությունը նրանում է կայանում, որ այս զորավարժությունը նախկին նմանատիպ զորավարժությունների նման չի անցկացվում նաև Բաքվից ժամանած զորամիավորումների հետ, այլ բացառապես Նախիջևանի կայազորի մասնակցությամբ։


Երկրորդ, այս զորավարժությունը նախկին նմանատիպ զորավարժությունների նման չի անցկացվում միայն հետևակի, կամ հատուկ ջոկատայինների մասնակցությամբ, այլ ընդգրկված է նաև հարձակվողական բնույթի զինտեխնիկա։ Սա բացառիկ է ձմեռային զորավարժությունների համար, քանի որ նախկինում եթե եղել է տեխնիկա, ապա միայն ռազմական ուղղաթիռ, որը տեղափոխել է հատուկ ջոկատայիններին A կետից B կետ։


Երրորդ, այս զորավարժությունը նախկին նմանատիպ զորավարժությունների նման չի անցկացվում Սարիղամիշի տարածքում, կամ ռազմավանում, այլ առաջին անգամ անցկացվում է Կարսից դեպի հարավ-արևելք՝ ավելի մոտ Արաքսին և Կարս-Իգդիր ավտոճանապարհին։


Եվ վերջապես, չորորդ, բայց ոչ վերջին, այս զորավարժությունն անցկացվում է մի ժամանակաշրջանում, երբ քննարկվում է ճանապարհային ենթակառուցվածքների բացման հարցը, երկաթգծերի բացման և կառուցման հարցը, մեծ հաշվով հաշտեցման հարցը, այսինքն բավականին փխրուն և զգայական ժամանակաշրջանում…


Մի քանի տարբերություն էլ չեմ թվարակում՝ դրանք թողնելով այն խոսացողներին, ովքեր հենց խոսելու, խորհուրդ տալու և վերլուծելու համար պետական բյուջեից աշխատավարձ են ստանում»։
***
Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ թուրք-ադրբեջանական զորավարժությունները կրկին բանի տեղ չդնող, դեռ մի բան էլ այդ փաստը ոչ այդքան կարևոր համարող քարոզչություն մեր կողմից։ Չի կարելի, հիմա պետք է աղմուկ–աղաղակ բարձրանեիք, ոչ թե ռեպորտաժներ սարքերք, որ ինչա, զորավարժություն ա էլի․․․


Բա ասում էիք երկաթգիծ, բա ասում էիք ճանապարհ բացել։


Հաջորդ զորավարժությունն ավելի մասշտաբային տեղի է ունենալու Նախիջևանում, խոսքս հիշեք ու այդ ժամանակ էլի կասեք՝ դե զորավարժություն ա էլի, մեծ աղմուկ պետք չի սարքել․․․ Հենց այդպես չեք պատրաստվում հաջորդ պատերազմին, հենց այդպես կրկին տանում եք պարտության․․․»։





Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր