Փաշինյանին պետք է հեռացնել՝ ընդհուպ զենքի ուժով նաև,թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի. Բադասյան

«Ի՞նչ ճանապարհով,տարբեր, ընդհուպ, ֆիզիկապես հեռացնելը։ Թշնամուն պետք է վերացնենք, զենքի միջոցով նաև։ Ես սպառնալիքի կոչեր եմ անում, գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի»,- ասաց նա։
Բադասյանը պնդեց նաև՝ պետք է հեռացնել նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին։
«Բոլորը պետք է փոխվեն», - հավելեց Բադասյանը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը պատերազմին պատրաստվել է ծրագրավորված։
«Նրան հայտնաբերել են դրսի ուժերը, նրան պատրաստել են, որպեսզի նա դավաճանի երկրին, հետո արդեն թշնամություն անի», - ասաց Վահան Բադասյանը։