Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

29 հուն 2021 10:26

Այցս գաղտնի թող մնա.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայրենիքի փրկության ճակատում որոշել են նախապես չհայտարարել իրենց միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի մարզային այցելությունների ուղեգիծը, որպեսզի իշխանությունը նախօրոք չպատրաստվի, Մանուկյանի ճանապարհը փակող գնդեր չգործուղի հանդիպման վայր, ինչպես եղավ Գյումրիում։


Արարատում օրերս տեղի ունեցած այցի մասին էլ մարզային իշխանություններն ուշ են իմացել եւ հազիվ հասցրել են մի քանի հոգու ուղարկել Մանուկյանի դեմ։ Սակայն ընդդիմության ներկայացուցչի աջակիցներն այնքան շատ են եղել, որ «սադրիչները» հեռվից՝ մի անկյունից մի քանի անգամ վանկարկել են «Նիկոլ՝ վարչապետ», սակայն չեն համարձակվել սադրիչ գործողությունների դիմել։




Ի դեպ, Մանուկյանի այցի կազմակերպմանն աջակցել էր ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր