Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա          ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել       ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար    

29 հոկ 2019 16:06

Իշխանությունը յուրացրել սարքել եք ձեր բոստանը.Վազգեն Մանուկյանի կինը դիմել է դատախազություն`էդ կոռումպացված թրքական լրտեսը լեզուներդ բացեց

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի կինը՝ Վարդուհի Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս դուխով տղեքը միայն խոսքով են դուխով։ Իրենց անբարոյական գործերը կոռումպացված թրքական լրտեսի միջոցով են ուզում ի կատար ածեն։ Տո դուք միայն հիմա լեզուներդ երկարացրեցիք, կարծում եք` գործ կարող եք սարքել։ Իշխանությունը յուրացրել սարքել եք ձեր բոստանը, մարդկանց ու հիմնարկներ եք կրճատում, դրա հաշվին բյուջեն մսխում եք ձեր կարիքների համար։ Դիմում եմ դատախազությանը, թող պարզի Բաբաջանյանի ֆինասական աղբյուրները որտեղից են (շքեղ տունը, հարուստ ԶԼՄ-ն)։ Դիմում եմ ԱԱԾ-ին, որ պարզի Բաբաջանյանի կապն օտարերկրյա ծառայությունների հետ։ Եվ ուզում նաև պարզել, թե ինչպես եղավ, որ Բաբաջանյանն ու Հունանյանը 1998-ին աշխատել են միասին Կարեն Դեմիրճյանի շտաբում։ Ծիծաղում է նա, ով վերջինն է ծիծաղում։ Ինքներդ ռիսկ չէիք անի խոսել Վազգեն Մանուկյանի դեմ, էդ կոռումպացված թրքական լրտեսը լեզուներդ բացեց․․.»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր