«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

29 հուն 2021 11:29

Մեր քաղաքա­կան ղեկավարությունը՝ նաև Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ, պարզապես չէր ուզում, որ հայ զինվո­րը, Հայաստանը հաղթեր․«Իրավունք»

«Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նա­խաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը պատերազմի հենց առաջին օրը հանդես եկավ հայտարարությամբ և զինվորագրվելու կոչ արեց, ապա անձամբ կամքականների հետ կամավորագրվեց ու մեկնեց ռազ­մաճակատ: «Կամք» ջոկատը միավորվեց «Սև հովազ» ջոկատի հետ և կռվեց լուսահոգի Ոուստամ Գասպարյանի հրամանատարության ներքո։ Այս մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը Վ․ Չախալյանի հետ:


-Ռուստամ Գասպարյանի եղբայ­րը՝ Սերոբ Գասպարյանը, իր հարցազրույցներից մեկում ակ­նարկել է, որ եղբոր և եղբորորդու սպա­նությունը կարող է դավաճանության հե­տևանք լինել: Նա, մասնավորապես, տա­րօրինակ էր համարել,  թե ինչպես կարող էր թուրքական «Բայրաքթարը» Թութակ­ներում խփել 4 հոգու, որտեղ նաև Ռուս­տամ Գասպարյանն էր՝ որդու հետ, և մինչ մեր տղաները դեռ դիրքերում չգիտեին, բայց ադրբեջանական կայքերն արդեն տոնում էին հրամանատարի մահը:


- Համակարծիք եմ Սերոբ Գասպա­րյանի ասածների հետ, ավելին՝ սա ոչ ամբողջական պատկերն է, էլի փաստեր կան, որ կարելի է լրացնել: Օրինակ, մեզ տրվել էր ավտոմատներ, և երբ մնացել էր 60-90 փամփուշտ, մեզ բերե­ցին համալրում AKC ավտոմատի փամփուշտներ: Մինչդեռ մեր վրա կասետային ռումբեր էին լցվում: Մի խոսքով՝ չեմ ու­զում խոսել այդ մասին, բայց ոչ թե վախե­նում եմ, այլ երբ պատմեմ, թե ինչերի մի­ջով ենք անցել, անհավատալի կթվա: Անընդհատ մտածում եմ, թե ինչ լավ է, որ գնացի և իմ աչքով տեսա, որովհետև եթե չգնայի, ու ինձ պատմեին այս ամենը, չէի հավատա, որ կարող էր այս աստիճան դավաճանություն լինել: Դրա համար հա­մարձակ ասում եմ՝ Նիկոլ, դու դավաճան ես: Ես ռազմական գործիչ չեմ, բայց այս պատերազմը կարելի էր շատ հանգիստ հաղթել, կարելի էր Հադրութը չհանձնել: Հադրութը հանձնելուց հետո՝ մենք վեր­ջում 120 հոգով մնացել ենք այնտեղ ևս 4-5 օր: Եթե նորմալ կազմակերպվեր, Նիկոլենք չկանգնեցնեին զորահամալրումը, Հադրութը չէին կարող գրավել: Մենք հա­կահարձակման էլ կարող էինք անցնել: Հիմա ներկայացնում են, թե ադրբեջան­ցիները սարսափելի բոբոներ են, կազմակերպված եկել են ու գրավել, բայց՝ ոչ, իրականությունն այն է, որ մեր քաղաքա­կան ղեկավարությունը՝ նաև արդեն նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ, պարզապես, չէին ուզում, որ հայ զինվո­րը, Հայաստանը հաղթեր:




-Փաշինյանն արդարանում էր, թե ինքը չի ղեկավարել ռազմական գործողությունները՝ մեղքը գցելով ըստ էության, բանակի վրա: Ի վերջո, սա քաղաքակա՞ն, թե ռազմական պարտություն էր:


-Միանշանակ, քաղաքական: Ինքը չէր ղեկավարում կռիվը, բայց մենք բարձ­րաձայնում էինք, թող լսեին, թող մեզ չսպառնային ու չասեին, թե ռազմական գաղտնիք է, չխոսեք: Ռազմաճակատում ես շատ շուտ հասկացա, որ այս պատե­րազմում ուրալներով, ավտոբուսներով զինվորականներին տեղափոխելը հան­ցագործություն էր: Ավելին՝ դրա հետ կապված կարելի էր անգամ 2016-ի Ապրիլյան պատերազմից դասեր քաղել, երբ Սիսիանի ջոկատին խփեցին: Լավ, գոնե այս պատերազմի ընթացքում կարելի էր եզրահանգել, որ չի կարելի: Այսօր այս­քան զոհերի մասին ենք խոսում, բայց եթե հաշվենք, թե ով որտեղ է զոհվել, կպարզվի, որ 60-70 տոկոսը ռազմի դաշտ չի հասել:


Ինքս մի քանի անգամ բարձրաձայնել եմ անձնական խոսակցություննե­րի ժամամակ և ասել, որ փոքր մեքենա­ներ վերցրեք, այդպես մի տեղափոխեք: Չլինելով զինվորական՝ ես ոտքով 60-70 կմ քայլել եմ, որովհետև հասկանում էի, որ հակառակ դեպքում՝ անօդաչուն գա­լու է և խփելու է ուրալներին» ու 25-30 հոգով հենց մեքենայի մեջ մեռնելու ենք: Մինչդեռ շատ անգամ ավտոբուս էլ չէր լի­նում, ու 40 հոգու խցկում էին մեկի մեջ: Տեսեք, դիակներ կան, որոնք չեն գտնվում, որովհետև մոխրացել են: Խեղճ երեխեքին ռազմամթերքի հետ մի­ասին խցկում էին մի մեքենայի մեջ, որ­պեսզի առանձին մեքենաներով չտեղափոխեն: Եվ երբ խփում էր անօդաչուն, մի հատ ռումբն էր պայթում, մի հատ էլ ներսում եղած ռազմամթերքը: Օրինակ՝ Ռուստամ Գասպարյանը չթողեց, որ մեզ հետ նույն ավտոբուսում ռազմամթերք թողնեն, ամբողջ ռազմամթերքը առան­ձին մեքենայով մեզ հետ տարանք, երբ բարձրանում էինք Հաթերքի կողմը: Բոլո­րին լռեցրել էին պատերազմի օրերին, և ոչ ոք խոսելու իրավունք չուներ: Իսկ հի­մա «ես իրավիճակին չէի տիրապետում» ասելով՝ չեն կարողանալու պատասխանատվությունից փախչել: Այսպիսի շատուշատ խնդիրներ կային, որոնք կարելի էր հեշտությամբ լուծել»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր