Տեսանյութ.Կնիկը պիտի բունկերներում ման գար, աղջիկը պիտի գնար լեզուն Մոսկվայում հաներ...Բադասյանը կորցրել է ամեն ինչ, այլևս կորցնելու բան չունի

Իսագուլյանը հիշեցրեց, որ Բադասյանը Նիկոլ Փաշինյանին պաշտպանում էր հեղափոխությունից մինչև վերջերս։ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը կարծում է, որ Բադասյանը պատերազմի առաջին գծում է եղել, վիրավորվել ու հասկացել, որ այս ամեն ինչի հիմնական պատճառն ու մեղավորը Փաշինյանն է։
«Պատկերացնո՞ւմ եք մարդու հոգեվիճակը, որը կորցրել է ամեն ինչ և գիտի, թե ով է մեղավորը՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա ոհմակը»։
Իսագուլյանը կարծում է, որ Վահան Բադասյանը բանակի օրը այցելելով Եռաբլուր պանթեոն ու տեսնելով տղաների շիրիմները, մեկ անգամ էլ կրկին փաստել է, որ տղաների սպանության մեղավորը Փաշինյանն է, ում և պատրաստ է ֆիզիկապես ոչնչացնել։
«Ոչ մեկը չի ուզում այդ մարդու հոգեվիճակի մեջ մտնել։ Անմիջապես կալանավորում, մեղադրանք են առաջադրում, ու հիմա Բադասյանը ձերբակալված է։ Պատկերացնո՞ւմ եք Նիկոլը կորցներ ամեն ինչ։ 2 միլիոն դոլար պիտի ծախսեր մաքրելու այն դղյակը, ուր պիտի գնար ապրելու, կնիկը պիտի բունկերներում ման գար, աղջիկը այսքանից հետո պիտի գնար լեզուն Մոսկվայում հաներ ու տարբեր բաներ լպստեր, գցեր ֆեյսբուքյան էջ։ Իսկ Բադասյանը կորցրել է ամեն ինչ, այլևս կորցնելու բան չունի, ո՞նց կարելի է նման մարդու ձերբակալել, չեն հասկանու՞մ, որ աֆեկտի տակ է»,- եզրափակեց Իսագուլյանը։