ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

29 հուն 2021 13:24

Տեսանյութ.Փաշինյանի հայտարարությունը պարունակում է սպանության սպառնալիք,հրահրում է նաև ժողովրդին

Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո գիշերը ուղիղ եթերում հնչեցրած հայտարարությունը հանցակազմ է պարունակում։  Այսօր Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոնի նստավայրում հայտարարեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։


Դատական նիստն ընթանում է դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ։ Փաստաբաններ Հովհանես Խուդոյանն ու Արամ Օրբելյանը բողոքարկում են ՀՔԾ-ի՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ չհարուցելու վերաբերյալ որոշումը։


Այսօրվա դատական նիստին ոչ դատախազությունից, ոչ էլ քննչական որևէ մարմնից ներկայացացուցիչ չէր ներկայացրել, վկայակոչել էին զբաղվածությունը։


Հովհաննես Խուդոյանը պնդեց՝ նիստը հետաձգել պետք  չէ, պետք է այն շարունակել, քանի որ դատախազությունը ֆիզիկական անձ չէ, նիստին ներկայացուցիչ ունենալու ցանկության դեպքում կարելի էր ապահովել ներկայացուցչի մասնակցությունը։


Խուդոյանն ընթերցեց ուղիղ եթերում Փաշինյանի հնչեցրած խոսքից մի հատված, որտեղ Փաշինյանը սպառնում է ցուցարարներին, մեղադրում նախկին իշխանություններին «թալան»-ի համար ու վրեժի կոչ անում։


«Մենք նկատել ենք, որ նման հայտարարությունն իր մեջ պարունակում է Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներ՝ մասնավորապես սպանության քարոզչության, ծանր վնաս պատճառելու, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել»,-ասաց Խուդոյանը։


Փաստաբանի խոսքով, այդ պահին իրական վտանգ կա, քանի որ իրավապահ մարմինները հաշվետու են գործադիր մարմնի ղեկավարին, բացի այդ առանձնացվում են հասարակության այն շրջանակները, որոնցից պետք է վրեժ լուծել։


«Ավելին, Փաշինյանը ոչ միայն ինքն է պատրաստվում վրեժ լուծել իր տիրապետության տակ գտնվող մեծ ռեսուրսի կիրառմամաբ, այլև նման կոչ է անում ՀՀ քաղաքացիներին՝ ըստ էության հրահրելով քաղաքացիկան պատերազմ, տարածեկով ատելության խոսք»,-ընդգծեց փաստաբանը։


Նշենք, որ Քր. Օր.-ի 137 հոդվածը՝ «Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը» սահմանում է.


«1. Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր