Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

01 փետ 2021 12:52

Մեր «Արմենիա» ավիաընկերությունը պարտավոր չէ ձեր տոմսն անվճար փոխել, բայց կլինի բացառություն միայն առաջին չվերթի համար

Գնացեք «Արմենիա» ավիաընկերության գլխամասային գրասենյակ, և անվճար փոփոխություն կկատարվի: Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում ասաց «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ խաչատրյանը: Հիշեցնենք, որ մի խումբ քաղաքացիներ, որոնք այսօր պետք է մեկնեն Մոսկվա, բողոքում  են, որ կորոնավիրուսի բացասական թեստի առկայությամբ անգամ չեն կարողանում մեկնել, քանի որ խնդիրներ են առաջացել կորոնավիրուսի բացասական թեստի առկայությունը հաստատող կոդը ներկայացնելու առումով։


Նրա խոսքով՝ այն լաբորատորիայում, որտեղ որ քաղաքացիները թեստավորվել են, պիտի զգուշացնի, որ ճանապարհորդելու համար իր թեստն այդ ծրագրում չկա:


«Դուք գնացել եք, թեստը հանձնել եք, որը ծրագիրը չի ընդունում: Մեր ավիաընկերությունը պարտավոր չէ ձեր տոմսն անվճար փոխել, բայց քանի որ շատ եք, ու խնդիր կա, ավիաընկերությունն այդ խնդրի պատասխանատվությունը կվերցնի իր վրա՝ միայն առաջին չվերթի համար, որպեսզի դուք որևէ ֆինանսական կորուստ չունենաք»,- ասաց Գևորգ Խաչատրյանը:


Նրա խոսքով՝ այսօր ՌԴ մեկնող 260 ուղևորների միայն 7-8 տոկոսն է իրազեկված եղել, համապատասխանել են չափանիշներին ու մեկնել են, իսկ 93 տոկոսը չեն համապատասխանել ու չեն մեկնել:


«Մեր մյուս ուղևորներին ուզում ենք զգուշացնել, որ սա նախադեպ է, և միայն այս չվերթի համար անվճար կփոխենք տոմսերը, խնդրում եմ սովորություն չսարքել և չփորձել պահանջել ավիաընկերությունից, թե ինչի չկարողացան մեկնել»,- ասաց Գևորգ Խաչատրյանը:


Դիտարկմանը, թե տոմսերն ինչու են թանկացել, փոխտնօրենը պատասխանեց, որ չեն թանկացել, պարզապես պահանջարկը հաշվի առնելով՝ ավելի էժան տոմսերը վաղուց սպառվել են:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր