Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»          Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»       Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար    

01 փետ 2021 13:56

Արդյո՞ք ՌԴ-ին չի վախեցնում Թուրքիայի դերը Ադրբեջանի և Հայաստանի հակամարտության մեջ

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կոչ է արել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծումը չդիտարկել որպես տարածաշրջանում «երկարաժամկետ քաղաքականության տարր»:
«Սա նույնպես ընդհանուր կայունացման տարր է։ Բայց ես սա չէի գնահատի որպես ինչ-որ երկարաժամկետ քաղաքականության տարր կամ դավադրության տեսություն չէի կառուցի»,-նշել է Մեդվեդևը ռուսաստանցի լրագրողների հետ հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ՌԴ-ին չի վախեցնում Թուրքիայի դերը Ադրբեջանի և Հայաստանի հակամարտության մեջ։


Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հաշվի առնել մեր տարածաշրջանում գոյություն ունեցող իրողությունները, իսկ իրողություններն այնպիսին են, որ այսօր այդ հարցը հարկավոր է քննարկել նաև Թուրքիայի գործընկերների հետ։


«Թուրքիան մեր հարևանն է և շատ կարևոր գործընկերը։ Եվ շատ մտերիմ երկիր է Ադրբեջանի համար։ Այդ գործոնն անհնար է անտեսել»,-հայտարարել է նա։
Նրա խոսքով՝ Մոսկվան և Անկարան արդյունավետ երկխոսություն են կառուցել, երկու երկրների նախագահները մշտապես շփվում են այդ թեմայով, որոշում է կայացվել գործերի ընդհանուր վիճակի վերահսկողության հատուկ կենտրոն ստեղծելու մասին, որին մասնակցում են թուրք և ռուս ծառայողներ:


Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնը բացվել է հունվարի 30-ին՝ Կիյամադինլի բնակավայրի շրջանում, 2020 թվականի նոյեմբերի 11-ին Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից ստորագրված հուշագրի համաձայն:








Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր