Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան          ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը       Տեսանյութ. «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ.օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ    

01 փետ 2021 15:35

Զոհերի թիվը պետք է հասներ 5000-6000-ի, որ հնարավորություն ստեղծվեր ասելու՝ ստիպված եմ կանգնեցնել պատերազմը.Կան հազարավոր մարդիկ, որոնք կարող են ապացուցել այդ դավաճանական պլանի մասին

Թիվ մեկ դավաճանի հրաժարականի պահանջն այսօր օրակարգի համար առաջին խնդիրն է և այդ պահանջով էլ հավաքվել էինք Հրապարակում, ապա՝ շարժվել դեպի ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե ինչ եղավ Ղազինյանի այն հիմնավոր ապացույցները, որի հիման վրա դատախազությունը պետք է գործ հարուցեր դավաճանության հատկանիշներով և ձերբակալեր Նիկոլ Փաշինյանին։
Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը՝ անդրադառնալով հունվարի 28-ին


Հրապարակում տեղի ունեցած հայահավաքին։


Ախոյանը պատմեց, որ, թեև գիտեին, որ ոչ աշխատանքային օր է և Կառավարության շենքը դատարկ է, շարժվեցին դեպի Կառավարության շենք՝ իրենց բողոքի ձայնը բարձրաձայնելու, սակայն մինչև այդտեղ հասնելը՝ ոստիկանությունն արդեն պատրաստվել էր պրովոկացիայի։


Նրա խոսքով՝ անհասկանալի բան տեղի ունեցավ, սկզբում շատ մոտեցան պատին, ոստիկանության ծառայողներն էլ սկսեցին հրել, ինչի հետևանքով էլ սկսվեց հրմշտոցը։


Անդրադառնալով իրեն բերման ենթարկելու գործընթացին՝ Ախոյանը նշեց, որ շատրվանների մոտից տեսել է, որ բերման են ենթարկում Իսրայել Հակոբկոխյանին, Տիգրան Չոբանյանին, Վահագն Չախալյանին և մոտեցել ոստիկանության ծառայողին՝ հետաքրքրվելով, թե ուր են նրանց տանում և եթե տղաներին տանում են, ինքն էլ է գալիս, ինչին ի պատասխան ոստիկանության ծառայողն էլ ասել է՝ արի, գնանք։


«Հետո բանից պարզվեց, որ 170 էջանոց ինչ-որ մեղադրանք է մեզ առաջադրված, իմ դեմ էլ ցուցմունք է տվել երկու անձ, որը վարորդ է եղել ընդամենը։ Այսինքն՝ բերման են ենթարկել գործողություն կատարելու պահին, որը հետագայում հերքվեց տեսաձայնագրություններով»,- նշեց նա՝ հավելելով, որ դրա հետևանքով երկու օր մնացել են անազատության մեջ՝ մինչև դատարանի որոշումը. «Փառք Աստծո, այս ոհմակը դեռ չի հասցրել գրավել դատարանը և դատավորներն ուղղակի սրբորդեն կատարեցին իրենց աշխատանքը»։
Եթե իշխանությանը թվում է, թե մեր աչքը վախեցրել են կամ ինչ որ բան է փոխվել, ապա ասեմ՝ չի փոխվել, պահանջել և պահանջում ենք այս իշխանությունների հրաժարականը, հատկապես՝ գլխավոր դավաճանի։ 


«Ես դատախազին մտերմիկ հարցրի, ասացի՝ մի ամբողջ ազգ ասում է՝ դավաճան և դատախազությունը, իրավապահ մարմինները տեղից չեն շարժվում, մինչդեռ նախկինում՝ մեկ հրապարակման հիման վրա քրեական գործ էր հարուցվում»,- նշեց նա՝ հավելելով, որ ռադիոտուն գրաված անձն այսօր մարզպետ է աշխատում, մեկ օր, մեկ ժամով ՔԿՀ-ում եղե՞լ է։


Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը փորձում է ձերբակալել մարդկանց, որոնք պաշտպանել են հայրենիքը, մասնակցել են պատերազմին, Ախոյանն արձագանքեց՝ նշելով, որ իրենց մեղքը եղել է այն, որ կենդանի են մնացել։


«Եթե զոհերի թիվն առաջին շաբաթում հասներ 5000-6000, պատերազմն այդ ժամանակ կկանգներ։ Համոզված եմ՝ զոհերի թիվը պետք է հասներ 5-6000-ի, գերիների թիվն ավելանար և նոր միայն հնարավորություն ստեղծվեր ասելու՝ ժողովուրդ, ստիպված եմ կանգնեցնել պատերազմը»,- նշեց նա՝ հավելելով, որ կան հազարավոր մարդիկ, որոնք կարող են ապացուցել այդ դավաճանական պլանի մասին, որը տեղի ունեցավ մեր պետության հետ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր