Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է       Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.    

02 փետ 2021 13:55

Ինչու է Քոչարյանը մեկնում հանրապետությունից և ինչու հենց այդ ժամանակահատվածում. դատախազությունը դժգոհ է

ՀՀ ընդհանուր իրավասության դատարանի` «Մարտի 1-ի գործով» դատավոր Աննա Դանիբեկյանը թույլատրել է գործով ամբաստանյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին փետրվարի 3-8-ը մեկնել ՀՀ–ից։ Այս մասին այսօր դատական նիստում հայտարարեց գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը` վկայակոչելով ոստիկանությունից ստացած գրությունը։

«Դրա հիման վրա խնդրվել է ոստիկանությանը` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված սահմանափակումները ժամանակավորապես վերացնել, այնուհետև կրկին կիրառել»,– ասաց դատախազը։

Նա նաև հայտնեց, որ դատարանից որևէ պարզաբանում չեն ստացել, թե ինչու է Քոչարյանը մեկնում հանրապետությունից և ինչու հենց այդ ժամանակահատվածում։

Դատախազի հայտարարությունը լսելուց հտո Աննա Դանիբեկյանը խոստացավ, որ մեղադրող կողմը դատարանի քարտուղարությունից կստանա իր հարցերի պատասխանները, ինչից հետո նիստը շարունակվեց։
***
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Մոսկվա: Այս մասին Sputnik Հայաստանի հետ զրույցում ասել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Քոչարյանը Մոսկվա է մեկնում «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանը Ռոբերտ Քոչարյանին թույլատրել է փետրվարի 3-ից մինչև փետրվարի 8-ը մեկնել Հայաստանից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր