Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

02 փետ 2021 15:10

Ինքնասպանության գործած 15-ամյա Հրաչյա Ներսիսյանի մահվան պատճառը «Синий кит» համակարգչային խաղն է Mediaport

Mediaport-ն մանրամասներ են հայտնի դարձել Հրաչյայի մահվան հանգամանքների մասին. տղան խաղացել է «Синий кит» համակարգչային խաղը, որի ավարտին, եթե խաղի մասնակցին չի հաջողվում հաղթել, ապա պետք է կատարի իրեն բաժին հասած հանձնարարությունը, որը կարող է լինեն ինքնավնասում, որևէ մեկի դեմ մահափորձ կամ ինքնասպանություն։

Mediaport-ն ավելի վաղ հայտնել էր, որ 15-ամյա Հրաչյա Ներսիսյանը Hermitage և Baldinini խանութների ցանցի սեփականատիրոջ որդին էր, շուրջ երկու օր որպես անհետ կորած որոնելուց հետո, փրկարարները տղայի դին գտել էին Հրազդանի կիրճում՝ ծառից կախված։

Հրաչյա Ներսիսյանի հոգեհանգիստը կայանալու է այսօր՝ Երևանում։

Հավելենք, որ Երևանում դեռահասության շրջանում տարածում է ստանում մեկ այլ նման խաղ, որը կոչվում է «Memo», այս խաղը նույնպես ողբերգական ավարտ է ունենում պատանիների համար։ Խաղերի անունները հրապարակում ենք միտումնավոր՝ հատկապես դեռահասության տարիքի երեխաներ ունեցող ծնողների ուշադրությունը հրավիրելու համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր