Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

03 փետ 2021 10:50

Բարձրաստիճան սպաները հասկացրել են՝տեղդ հանգիստ նստիր, դու չես որոշում. Փաշինյանը ՊՆ-ում կոնֆլիկտ է հրահրել.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Բանակի օրը՝ հունվարի 28-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր պաշտպանության նախարարություն, որտեղ հանդիպել էր Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին: Այդ մասին հաղորդագրություն էին տարածել։


ՊՆ-ի մեր աղբյուրները պատմում են, որ հանդիպումը հարթ չի ընթացել․ ճիշտ հակառակը։ Հիմնական հանդիպումից հետո փոքր կազմով նստած են եղել ղեկավարներից մեկի սենյակում, եւ Նիկոլ Փաշինյանը մեղադրանքներ է հնչեցրել՝ ուղղված բարձրագույն սպայակազմին, պատերազմում պարտության հետ կապված, ինչից ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը վրդովվել է։ Նա հայհոյել է, դուռը խփել եւ դուրս եկել սենյակից։ Նրա հետեւից գնացել են, համոզել, հետ բերել։ Այդ ժամանակ սկսել է «ելույթ ունենալ» նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ վարչապետի մոտ փորձելով ցույց տալ, որ տիրապետում է իրավիճակին։ Սկսել է սպառնալ, թե նման քայլերի համար կպատժի։ Այստեղ արդեն խոսակցությանը միջամտել են ներկա բարձրաստիճան սպաները՝ նրան հասկացնելով, որ տեղդ հանգիստ նստիր, դու ոչինչ չես որոշում։

Խոսակցությունն այնքան է սրվել, որ Նիկոլ Փաշինյանը ստանձնել է հաշտարարի դերը՝ խաղաղեցնելով ու հարթելով իր իսկ հրահրած կոնֆլիկտը։ Բայց այս միջադեպը Փաշինյանը կուլ չի տվել, դրանից անմիջապես հետո նա հրահանգել է քրեական գործեր հարուցել բանակի եւ ՊՆ ղեկավար կազմի նկատմամբ։ Առաջինը զենքի մասով գործն է, այս փուլում՝ դեռ Դավիթ Գալստյանի, իսկ հեռանկարում՝ ՊՆ մյուս բարձրաստիճանների նկատմամբ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր