«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

03 փետ 2021 11:39

Այսօր ադրբեջանցիներն առանց որևէ պատճառ նշելու թույլ չեն տվել որոնողական աշխատանքներ իրականացվի

Երեկ  իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարական ջոկատները Հադրութ քաղաքի մերձակայքից հայտնաբերել են ևս 1 աճյուն: Արցախի ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նա նշեց, որ կարող է և քաղաքացիական անձ լինի, քանի որ քաղաքի մոտ է հայտնաբերվել։

Հ. Թադևոսյանը  հայտնեց, որ այսօր որոնողական աշխատանքներ պետք է իրականացվեին Ֆիզուլիի, Ջաբրաիլի ուղղությամբ, սակայն վերջին պահին ադրբեջանցիներն առանց որևէ պատճառ նշելու թույլ չեն տվել։

«Որոնողական խմբերն առավոտյան պատրաստվել էին, որ գնային, զանգել են ու ասել, որ աշխատանքներ չեն լինելու»,- ասաց նա։

Նշենք, որ պատերազմի ավարտից մինչև փետրվարի 2-ի տվյալներով հայտնաբերվել է ընդհանուր 1353 աճյուն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր