ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում          Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու       «Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին    

05 փետ 2021 12:30

Թուրքիայի հետ հաշտությունը մահացու հարված կհասցնի Փաշինյանին,Հայաստանի կառավարությունը կկորցնի հավատի այն ծվենները, որ դեռեւս ունի. Al-Monitor

Թուրքիայի հետ հաշտությունը, ամենայն հավանականությամբ, մահացու հարված կհասցնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը բախվում է հրաժարականի բազմաթիվ կոչերի: Այս մասին նշում է Ամբերին Զամանը Al-Monitor-ում հրապարակված իր հոդվածում: 


Մոտ ապագայում բացառված է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը, հայտարարել է բարձրաստիճան հայ դիվանագետը՝ չներկայանալու պայմանով: Նրա խոսքով՝ թուրքական նախաձեռնությունները կապված են նախագահ Ջո Բայդենի այն խոստման հետ, որ միանալու է ազգերի աճող թվին, որոնք 1915 թվականին միլիոնից ավելի օսմանյան հայերի զանգվածային սպանությունները պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել: «Թուրքիայի բացահայտ աջակցությունը Ադրբեջանի ագրեսիվ պատերազմին՝ խորհրդատվության, զենքի, ինչպես նաեւ [Սիրիայից] իսլամիստ վարձականներ հավաքագրելու ու ուղարկելու միջոցով վերածնեց ցեղասպանության հանդեպ հայերի դարավոր վախը»,- ասել է դիվանագետը: «Ցնցող է, որ երկիրը կարող է հարյուրամյակի ընթացքում հավատարիմ մնալ ցեղասպանությանը՝ մի կաթիլ մեղքի զգացում չունենալով այն ամենի համար, ինչ արել են իր նախորդները, հանցագործությունը ճանաչելու եւ զղջալու փոխարեն»,- հավելել է նա:


Այսպիսի տրամադրությունները լայնորեն տարածված են: Թուրքիայի հետ հաշտությունը, ամենայն հավանականությամբ, մահացու հարված կհասցնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը բախվում է հրաժարականի բազմաթիվ կոչերի: «Ժողովրդական ճակատ» անկախ հարթակի հիմնադիր Ջեյք Հանրահանը, որը վերջերս եղել է Լեռնային Ղարաբաղում, կարծում է, որ հայ ժողովուրդը «բացարձակապես դեմ կլինի» Թուրքիայի հետ ցանկացած մերձեցման: «Թուրքական դրոշները երեւում են Ստեփանակերտից, դրանք այժմ ծածանվում են [Ադրբեջանի կողմից վերահսկվող] Շուշիում, վայրերում, որտեղ Թուրքիայի կողմից աջակցվող ադրբեջանական ուժերը տեսախցիկի առաջ հայերի գլուխներ են կտրել»,- ասել է նա Al-Monitor-ին: «Եթե Հայաստանի կառավարությունը որոշի դա անել հիմա, ապա կկորցնի հավատի այն ծվենները, որ դեռեւս ունի»,- հավելել է Հանրահանը:


Հանրահանը նկատի ունի մի քանի սարսափազդու տեսահոլովակները, որոնք պատերազմի ժամանակ տարածվել են համացանցում, երբ ադրբեջանական ուժերը երկու հայի էին գլխատել:


Chatham House-ի կովկասյան ծրագրերի տնօրեն Լոուրենս Բրոերսը համաձայն է, որ նման դառնության պարագայում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ երկխոսությունը դժվարին կլինի: «Նվաստացուցիչ պարտությունը, որում Թուրքիան առանցքային դեր խաղաց, կարգավորման համար, իհարկե, բարենպաստ ենթատեքստ չէ: Նման ցանկացած գործընթաց, պետք է ժամանակի ընթացքում կառուցված եւ տարբեր չափումներում՝ սոցիալական, մշակութային, գաղափարախոսական, իրացվող գործընթաց լինի, այլ ոչ թե սոսկ որպես աշխարհաքաղաքական փոխզիջում»,- ասել է նա:


Երեւանում գործող Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է, որ Հայաստանն, ամենայն հավանականությամբ, այս հարցում մեծ ազդեցություն չունի: «Հայաստանի ներկայիս ցանկություն չունենալը կարող է դառնալ ոչ այնքան խոչընդոտ, որքան աննշան անհարմարություն»,- ասել է Կիրակոսյանը՝ նշելով երկու պատճառ. «Առաջին՝ Թուրքիան կարող է սահմանի բացման միակողմանի ջանքեր գործադրել՝ սպառնալով մեկուսացնել հայ ղեկավարներին, հարկադրելով նրանց ինքնասպանությանը հավասար մերժման:


Երկրորդ պատճառը, որ կարգավորում կարող է լինել Հայաստանին պարտադրված Ռուսաստանի եւ Թուրքիայի համաձայնագրի հետեւանքով, անտրամաբանական է հնչում: Բայց Կիրակոսյանը պնդում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սա դիտարկելու է որպես Եվրասիական տնտեսական միությունն ամրապնդելու կարեւոր միջոց՝ դրա սահմաններն ընդլայնելով մինչեւ Թուրքիա: «Ռուս սահմանապահներն են վերահսկում այդ սահմանը, եւ դրանից շահում է Ռուսաստանին պատկանող հայկական երկաթուղիների ցանցը: Ռուսաստանի համար սա Վրաստանին մեկուսացնելու եւս մեկ միջոց է»,- ասել է նա:


Բրոերսն առարկում է՝ նշելով, որ կոշտ մոտեցումը կարող է արագ արդյունքներ տալ, բայց կայունություն չի երաշխավորի: Քանի որ Հարավային Կովկասում Ռուսաստանի նախկին մենատիրությունը սպառնալիքի տակ է Ադրբեջանի կողմում Անկարայի վճռական միջամտությամբ եւ այժմ զգալիորեն «սահմանափակված է անվտանգության ոլորտում», Թուրքիան պետք է որոշի՝ ցանականո՞ւմ է արդյոք իր ազդեցությունն օգտագործել որպես Հայաստանի վրա եւս մեկ գերիշխող, թե՞ տարբեր կարգի հարաբերություններ ունենա՝ հիմնված փափուկ եւ տնտեսական ուժի վրա:


Սիրիայում, Լիբիայում եւ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում Թուրքիայի ագրեսիվ դիրքորոշումը ենթադրում է, որ նա, ամենայն հավանականությամբ, կնախընտրի առաջին տարբերակը: «Տարածաշրջանայնացման ամբողջ դինամիկան ենթադրում է, որ Թուրքիան «մերձավոր արտասահմանում թատերաբեմեր» է որոնում, որ ցուցադրի իր գերիշխանությունը: Գերիշխանությունը ձեզ Հարավային Կովկասում երկար ճանապարհ է տալիս, բայց վերջնարդյունքում նաեւ դառնում է տարածաշրջանային պառակտման զոհը»,- ամփոփել է Բրոերսը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր