Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել          Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը       ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան    

05 փետ 2021 12:45

Լեխ Բուչեկը հայ ռազմագերիների ու Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հարցով նամակ է հղել Ջո Բայդենին

Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկն, որը գրել է «Հայերի դեմ ադրբեջանական ռազմական հանցագործությունները» գրքույկը, նամակ է գրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։


Նամակում Բուչեկը նշում է, որ որպես շարքային մարդ, Լեհաստանի քաղաքացի պատահաբար ծնված հուլիսի 4-ին` Միացյալ Նահանգների պատմության համար այնքան հատուկ օրը, պայքարում է, որ ճշմարտությունը հաղթանակի Արցախի համար, որը պայքարեց անկախության համար, հայկական սուրբ հողի այս փոքրիկ կտորի համար:


«Փետրվարի 3-ին Ստեփանակերտից՝ տիկին Արմինեից, հայ մայր, ստացա մի շատ անձնական նամակ: Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում նա կորցրեց իր որդուն և ամուսնուն, իսկ կրտսեր որդին՝ 19 տարեկան, գերի է ընկել ու բանտարկվել Ադրբեջանում: Այս նամակում նա ասում էր, որ այն իր համար մեծ հույս էր, քանի որ որպես հասարակ կին նա չգիտեր, թե ում դիմել օգնության համար»,- գրում է Բուչեկը ու նշում, որ այնուհետ հիշել է նախագահ  Աբրահամ Լինքոլնի կողմից 1864 թվականի նոյեմբերին Լիդիա Փարքեր Բիքսբիին՝ այրի մի կնոջն ուղարկված նամակը, որը բնակվում էր Բոստոնում, Մասաչուսեթսում, որը ենթադրվում էր, որ կորցրել է հինգ որդիներին Միության բանակում՝ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ընթացքում:


Բուչեկը նշում է, որ պատասխանել է տիկին Արմինեին՝ մեջբերելով այս նամակը, և մեկ նախադասություն ավելացրել. «Միայն մեկը, որ ես ամեն ինչ կանեմ Ադրբեջանում բանտարկված հայ ռազմագերիներին ազատելու համար»:


«21-րդ դարում աշխարհը չի կարող ընդունել մարդու հիմնարար իրավունքների ոտնահարումը՝ կապված նրանց արժանապատվության հետ: Աշխարհը պետք է քայլեր ձեռնարկի՝ ազատելու Ադրբեջանում բանտարկված հայ ռազմագերիներին:


Այս նամակին ես կցում եմ ապացույցների վրա հիմնված իմ հրապարակումը՝ «Հայերի դեմ ադրբեջանական ռազմական հանցագործությունների» վերաբերյալ»,- գրել է Բուչեկը։


Հիշեցնենք, որ Բուչեկն իր այս գրքույկն ուղարկել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Բուչեկը նաև հայտնել էր, որ Ադրբեջանից իրեն 50 հազար դոլար են առաջարկել՝ «Հայերի դեմ ադրբեջանական ռազմական հանցագործությունները» գրքույկը չհրապարակելու համար, որին ի պատասխան Բուչեկն կրկին կոչ էր արել ազատել հայ ռազմագերիներին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր