Թող զենք տան,մենք մեր հողը կպահենք.Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի          Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի       Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է դելիմիտացված համարել․ Ալիև    

05 փետ 2021 13:47

Տեսանյութ.Ալեն, քո և մյուսների ձեռքերին ու շուրթերին արյուն կա, ի՞նչը մոռանանք, դու հո չե՞ս գժվել

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը դիմել է ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին։ Պրոդյուսերին պարզապես հունից հանել է Սիմոնյանի ելույթը, երբ վերջինս մասնավորապես կոչ է արել մոռանալ բողոքներն ու հայտարարել, թե՝ «ամեն ինչ ավարտվեց»։ Արմեն Գրիգորյանը հակադարձում է՝ ոչինչ չի ավարտվել, նույնիսկ չի էլ սկսվել, ապա տեսաուղերձով դիմել է Ալեն Սիմոնյանին ռուսերենով ու նշել, որ՝ Սիմոնյանը ռուսական մշակույթի կրող է։


«Հարգելիս, այսօր դու ինչպե՞ս կարող ես լինել մի խմբակցությունում, որտեղ բոլորը ռուսաֆոբ են։ Ես շատ լավ հասկանում եմ, դրանք փողերի հետ են կապված, յուրաքանչյուրն իր ընտանիքն ապահովում է ինչպես կարող է և հետո դրա համար պատասխան տալիս։


Ալեն, ինչպես կարող ես ասել՝ եկեք ամեն ինչ մոռանանք ու զրոյից սկսենք։ Ի՞նչը մոռանանք, որ ձեր խմբակցությունը դավաճանել է հայրենիքը ու բանակը, ի՞նչը մոռանանք՝ պատերազմի ընթացքում պայմանավորվածություննե՞րը, դու հո չես գժվե՞լ։ Ալեն դու ամենասկզբից սպիտակ ագռավ էիր այս ամենում ու դրա մասին  շատ լավ գիտես, բայց դու սևը ընտրեցիր։


Շատ լավ, բայց դավաճան մի եղիր, չնայած կարծում եմ, արդեն ուշ է։ Ես ու իմ պես մարդիկ երբեք չենք մոռանա, թե դուք ինչ եք արել։ Եվ մյուսներին էլ չենք թողնի մոռանալ ձեր արածի մասին։


Ալեն, քո և մյուսների ձեռքերին ու շուրթերին արյուն կա: Ամեն օր ձեր հարազատներին համբուրելիս արյունոտում եք նաև նրանց»,-ասում է  Գրիգորյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր