Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով          Ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին՝ որպես մեղադրյալ ՔԿ ներկայանալու համար       Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

05 փետ 2021 17:00

Բայդենը ևս մեկ անգամ ցուցադրեց ռուսաֆոբ դիրքորոշումը.սպառնում է՝ խոստանալով Ռուսաստանին հատուցել ամեն ինչի համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթ է ունեցել պետդեպարտամենտում`մեկ անգամ ևս ցուցադրելով ռուսաֆոբ դիրքորոշումը․ հայտնում է segodnia.ru կայքը։


«Ես նախագահ Պուտինին հասկացրի, որ օրերը, երբ ԱՄՆ-ը հանձնվում էր Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների առջև՝ մեր ընտրություններին միջամտությանը, կիբերհարձակումներն, իր քաղաքացիների թունավորմանը, ավարտվել են: Մենք չենք հապաղելու պաշտպանել մեր ժողովրդի կենսական շահերը և ստիպելու Ռուսաստանին՝ հատուցել»,- ասել է Բայդենը:


Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ն «ավելի արդյունավետ» գործի ՌԴ հարցում «համախոհ գործընկերների հետ կոալիցիայով աշխատելիս»։


ԱՄՆ-ն խոստովանում է, որ նոր պատժամիջոցներն անօգուտ են: NYT-ը գրել էր, որ Բայդենի օգնականները հայտարարել են, որ «բավական ուժասպառ են եղել պատժամիջոցների տեսանկյունից»: Հետևաբար, այժմ «քրտնաջան կաշխատեն  համակարգել ճնշումը դաշնակիցների հետ, որոնց տեսակետները Թրամփը հիմնականում անտեսել է վերջին 4 տարիներին»:


Սպիտակ տան ներկայիս ղեկավարը պատրաստվում է Մոսկվային պատասխանատվության ենթարկել «ամերիկյան ժողովրդավարությանը միջամտելու և Եվրոպայում քիմիական զենքով քաղաքացիներին թունավորելու համար»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր