Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

06 փետ 2021 10:00

Հայկական կողմը կրկին հետ է նահանջել, իսկ Սյունիքի մարզպետը հանդեսների է մասնակցում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը հաստատեց Սյունիքի մարզի Շուռնուխ եւ Որոտան բնակավայրերի այն բնակիչների օգնության միջոցառումը, որոնց տները մնացին թշնամու վերահսկողության տակ: Շուռնուխցիները միանվագ դրամական օգնություն կստանան՝ 300 հազարական դրամ, նաեւ ամենամսյա դրամական վճար՝ ամսական 68 հազարական դրամ։


Փոխհատուցումների թեման շրջանառվեց Ներքին Խնձորեսկի սահմանազատման օրը՝ մարդկանց ուշադրությունը շեղելու համար։ Խնձորեսկի հատվածում հայկական կողմը կրկին հետ է նահանջել, սակայն այդ մասին քար լռություն է։ Իսկ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մարզի համար վճռորոշ այս օրերին դպրոցների, մանկապարտեզների հանդեսների է մասնակցում»:




Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր