Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց          Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

06 փետ 2021 10:49

Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանի փոխարեն Եռաբլուրում հուղարկավորել են այլ սպայի. կատարվել է արտաշիրիմում

Արցախի հերոս, պատերազմի ժամանակ զոհված Սերգեյ Շաքարյանի մարմինը շփոթել են, նրա փոխարեն Եռաբլուրում հուղարկավորել են ՊՆ այլ սպայի։ Այս մասին Tert.am-ին հայտնել է ՊՆ աղբյուրը։


Պատերազմի օրերին Սերգեյ Շաքարյանին հուղարկավորել են Եռաբլուրում, դրանից հետո Շաքարյանի հարազատներին հայտնել են, որ Եռաբլուրում ամփոփվածը Սերգեյ Շաքարյանը չէ։


«Հարազատներին ի վերջո հաջողվել է համոզել, որ համաձայնեն արտաշիրիմում անել, որից հետո տարբեր անալիզներով պարզվել է, որ հուղարկավորել են ոչ թե Սերգեյ Շաքարյանի, այլ այլ սպայի մարմին։ Հունվարի 21-ին կատարվել է արտաշիրիմում։ Հիմա գտել են այլ մասունքներ, որոնք հավանաբար Սերգեյ Շաքարյանի մասունքներն են, դեռ կատարվում են հետազոտություններ կամ գուցե արդեն ավարտվել են»,– ասաց ՊՆ աղբյուրը։


Հիշեցնենք,որ 44-օրյա պատերազմի ժամանակ էր 17 տարեկանից բանակին նվիրված Սերգեյ Շաքարյանը ստացել Արցախի հերոսի կոչում։ Նոյեմբերի 2-ին ՊՆ-ն հայտնեց նրա զոհվելու մասին։ Սերգեյ Շաքարյանը հուղարկավորվել էր հոկտեմբերին։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր