Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

06 փետ 2021 13:30

Ընտրվել է ռազմական առումով վատթարագույն տարբերակը, իսկ իշխանություն պահելու առումով այդ իշխանատենչ հատվածն իրենց ուզածը ստացել է

Իշխանության ներկայացուցիչներն այսօր իրենց աթոռները պահելու համար գնում են տարածքային զիջումների, ըստ էության նրանք «ապառիկով» կյանքեր են նվիրում թշնամուն։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։


Անդրադառնալով թուրք-ադրբեջանական զորավարժություններին՝ Կարեն Վրթանեսյանն ասաց, որ դրանք անկախ ամեն ինչից պլանային բնույթ ունեն․ «2012թ․-ից ամեն տարի մոտավորապես այս ժամանակ անում են զորավարժություններ, բայց դա չի նշանակում, որ անհանգստանալու կարիք չկա։ Թշնամի ուժերի ցանկացած զորավարժություն նշանակում է, որ նրանք էլ ավելի են կատարելագործվում։


Ակնհայտ է, որ այդ զորավարժությունն ուղղված է ՀՀ-ի դև ռուսական ռազմաբազայի դեմ։ Չի էլ թաքցվում, թե դա ում դեմ է արվում։ Կարսում հո Թուրքիայի դեմ չե՞ն հարձակվելու, իհարկե ոչ։ Իշխանության ներկայացուցիչներն ասում էին՝ անհանգստանալու բան չկա և այլն։ Տեսանք, որ նրանք ինչ ասում են, վերջում 180 աստիճանով հակառակն է լինում»,-նշեց Կարեն Վրթանեսյանը։


Վերջինս նկատեց՝ իշխանության առաջնահերթությունները պատերազմից առաջ և հետո ոչ թե Հայաստանի պաշտպանությունն ու պատերազմում հաղթելն են, այլ իշխանությունը պահելն է։ Կարեն Վրթանեսյանի կարծիքով հենց այդ պատճառով էլ շատ գործողություններ, որոնք իրականացվել են, ռազմական առումով անտրամաբանական են եղել․ «Օրինակ ընտրության հարց է եղել և ընտրվել է ռազմական առումով վատթարագույն տարբերակը, իսկ իշխանություն պահելու առումով այդ իշխանատենչ հատվածն իրենց ուզածը ստացել է»,-նշեց փորձագետը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր