Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

06 փետ 2021 17:49

Կորոնավիրուսի համավարակի պատճառով ԱՄՆ-ում ինքնասպանություններն աճում են,աճում է կանանց եւ երեխաների նկատմամբ բռնությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փրկության ամերիկյան ծրագրի անհրաժեշտության թեմայով ելույթի ժամանակ հայտնել է խնդիրների մասին, որոնց երկիրը բախվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով:

«Այսօր հրապարակվել են աշխատանքային զբաղվածության հունվարի տվյալները: Եվ չնայած մենք շնորհակալ ենք բոլորին, ովքեր աշխատանք են գտել եւ աշխատավարձ են ստանում, հրաշալի հասկանում ենք, որ մեր տնտեսությունը դեռեւս աղետի մեջ է: Մենք անցյալ ամիս երկրում ավելացրել ենք ընդամենը 6 հազար աշխատատեղ մասնավոր հատվածում: Ընդհանուր առմամբ, մենք ավելացրել ենք 49 հազար աշխատատեղ: Եվ սա այն դեպքում, երբ մեզ մոտ ավելի քան 10 մլն մարդ գործազուրկ է դարձել, 4 մլն մարդ աշխատանքից զրկվել է կես եւ ավելի տարով, իսկ 2,5 մլն կանայք որպես աշխատուժ բացառվել են: 15 մլն ամերիկացիներ չեն հասցնում վճարել վարձույթի դիմաց: 24 մլն մեծահասակներ եւ 19 մլն երեխաներ տառացիորեն սնունդի պակաս են զգում»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Նրա խոսքով՝ աճել է նաեւ ինքնասպանությունների թիվը:

«Ինքնասպանություններն աճում են: Աճում է կանանց եւ երեխաների նկատմամբ բռնությունը: Շատերը հույսը կորցնում են: Եվ ես հավատում եմ, որ ամերիկացի ժողովուրդը հիմա օգնություն է փնտրում իր կառավարության մոտ, որ մենք կատարենք մեր աշխատանքը, որ նրանց հուսախաբ չանենք: Ուստի ես կգործեմ եւ կգործեմ արագ»,- ասել է ԱՄՆ նախագահը:

«Իմ ծրագիրն այն է, որ ավելի շատ աշխատատեղեր ստեղծենք, ինչը ավելի շատ տնտեսական աճ կստեղծի եւ մեզ ավելի մրցունակ կդարձնի մնացյալ աշխարհի համեմատությամբ, քան ցանկացած այլ ծրագիր: Մի հավատացեք իմ խոսքին: Ուղղակի նայեք, թե ինչ են ասել ամբողջ երկրում առաջատար տնտեսագետները. ե՛ւ ամբողջ աշխարհում, ե՛ւ օվկիանոսից այն կողմ:

Ուոլ սթրիթից Moody's ներդրումային ընկերությունն ասում է, որ եթե մենք անցնենք փրկության ամերիկյան ծրագրով, ապա դա կհանգեցնի 4 մլն-ից ավելի աշխատատեղերի ստեղծման, քան կստեղծվեր հակառակ դեպքում: Անկուսակցական Բրուքինգյան ինստիտուտը տեսել է «Ամերիկայի փրկության ծրագիրը» եւ ասել, որ 2021 թվականին ՀՆԱ-ն կհասնի  մինչհամաճարակային կանխատեսումներին, իսկ դա նշանակում է, որ մենք 2021 թվականի վերջին կվերականգնվենք: Եվ, ի դեպ, շատ ավելի արագ, քան եթե ոչ մի բան չձեռնարկենք»,- հավելել է ԱՄՆ նախագահը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր