Հունիսի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է       «Ուժեղ Հայաստան»-ը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ    

08 փետ 2021 11:47

Ճիշտ չէ՞ լրիվ ազատվենք Արցախից, հանգիստ ապրենք...թե վերջում մեզ ինչ կբարեհաճեն թողնել, և կբարեհաճեն արդյո՞ք, թե ոչ

ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Հետպատերազմյան շրջանում ամենից շատ զարմացնում է (շատ մեղմ ասած) առաջին հայացքից բավականին ադեկվատ մարդկանց կողմից հնչեցված հետևյալ հարցը.


- Ճիշտ չէ՞ լրիվ ազատվենք Արցախից, հանգիստ ապրենք։ 29.000 քառ. կմ էլ է հերիք լավ պետություն կառուցելու համար։ Ինչքա՜ն անմշակ,չբնակեցված հողեր ունենք։ Դրանք կօգտագործենք։ Թե չէ սաղ կյանքներս տանջվելու ենք...


Փաստորեն, մինչև հիմա շատերը չեն հասկացել, որ պետություն/պետականություն ունենալն ու պահելը շատ բարդ, աշխատատար գործ է՝ այն էլ մեր ռեգիոնում։ Այդ նույն մտածելակերպով կարելի է վաղն էլ հրաժարվել Սյունիքից, Գեղարքունիքից, Լոռուց և այդպես շարունակ, մինչև տեսնենք, թե վերջում մեզ ինչ կբարեհաճեն թողնել, և կբարեհաճեն արդյո՞ք, թե ոչ։ 


հ.գ. Պետական քարոզչամեքենան լավագույնս աշխատում է, ցավոք՝ ի վնաս պետականության»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր