Ուշագրավ մանրամասներ.Փաշինյանն ազատել է Քյարամյանին՝ Մովսես Հակոբյանին ձերբակալելու հրամանը չկատարելու համար
Ռուսաստանցի մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովն իր տելեգրամյան ալիքում որոշ ուշագրավ մանրամասներ է ներկայացրել ԱԱԾ նախկին պետ Արգիշտի Քյարամյանի՝ պատերազմի օրերին արցախյան այցի հետ կապված:
«29-ամյա Արգիշտի Քյարամյանն Արցախ է ժամանել ԱԱԾ 30 աշխատակիցների հետ։ Գլխավոր խնդիրը, որ դրել է Փաշինյանը նրա առաջ, եղել է վարչապետի կնոջ և նրա որդու անվտանգության ապահովումը։ Դերերը բաշխվել են այսպես. 10 հատուկջոկատային ապահովել է Աննա Հակոբյանի անվտանգությունը, 10 հոգի՝ Փաշինյանի որդու, ևս 10-ը՝ գտնվել են Քյարամյանի տրամադրության տակ: Ղարաբաղի հատուկջոկատայիններին անգամ զարմացրել է այն հանգամանքը, թե ինչ աստիճանի զինված են եղել ՀՀ ԱԱԾ աշխատակիցները: Սկանդալը տեղի է ունեցել, երբ գեներալ Մովսես Հակոբյանը խիստ տոնով Նիկոլի կնոջից պահանջել է հեռանալ բունկերից, որտեղ քննարկվում էր խիստ գաղտնի ռազմական գործողություն: Մինչ այդ, արդեն մի քանի անգամ Աննա Հակոբյանը հրապարակավ նկատողություն է արել գեներալներին եւ փորձել է նրանց սովորեցնել, թե ինչպես պետք է ղեկավարել զորքը: Մովսես Հակոբյանն այլևս չի դիմացել և կոշտ կերպով պահանջել, որ Աննա Հակոբյանը լքի շտաբը:
Դրանից անմիջապես հետո թիկնազորը փորձել է հանգստացնել Աննա Հակոբյանին: Սակայն արդեն լավ խմած կինը զոնգահարել է Նիկոլին և մի լավ սկանդալ սարքել: Ըստ թիկնապահների՝ հայհոյանքների և բղավոցների պակաս չի եղել: Աննան նվաստացրել է Նիկոլին՝ ասելով, որ նա տղամարդ չէ, եթե թույլ է տալիս ինչ-որ «մոսկայի» խայտառակել իր կնոջը: Կնոջ հետ կայացած խոսակցությունից մոտ 5 րոպե անց Փաշինյանը զանգահարել է Քյարամյանին և պահանջել՝ ձերբակալել գեներալ Հակոբյանին և ձեռնաշղթաներով հասցնել Երևան: Քյարամյանն «չեստ տալուց հետո» և ուղևորվել է Արայիկ Հարությունյանի մոտ:
Վախեցած Հարությունյանը հրավիրել է իր մոտ երկու գեներալների՝ խորհրդակցելու: Գեներալներն ասել են, որ ոչ ոք նման հրաման չի կատարի, հակառակը՝ կձերբակալվեն Քյարամյանը և նրա թիկնազորը: Արայիկ Հարությունյանը հրաժարվում է կատարել Փաշինյանի հրամանը և ասում այդ մասին Արգիշտիին: Այդ ժամանակ Քյարամյանը դողդղացող ձայնով ասում է Նիկոլին, որ գեներալ Հակոբյանին ձերբակալելու հրամանը հնարավոր չէ կատարել: Փաշինյանը սկսում է գոռալ ԱԱԾ երիտասարդ պետի վրա և մեղադրել, որ նա տղամարդ չէ: Հենց դրանից հետո էլ հայտնվում է պատերազմող երկրի ԱԱԾ պետին պաշտոնից ազատելու մասին հրամանը»,- գրել է մեդիամանեջերը: