Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

09 փետ 2021 12:30

Ճանապարհահատվածի վրա ցուցա­նակ տեղադրելն արդեն իսկ սադրանք էր.Մեր անվտանգության երաշխավորը ռուս սահմանապահներն են

Օրվա մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ ադրբեջանցիները իրենց դիրքերն առաջ են բերել Ներքին Խնձորեսկի ուղղությամբ ու մոտենում են գյուղին: Իրականում ի՞նչ էր տեղի ունեցել, ինչ իրավիճակ է հիմա: Հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանից, ով փաստեց.


-Եթե հիշում եք՝ ադրբեջանական կողմը վերջերս ցուցանակ էր տեղադրել դեպի Կապան տանող ճանապարհահատվածի վրա «Բարի գա­լուստ Ադրբեջան» գրությամբ: Մերոնցից մեկը կրակել էր այդ ցուցանակին, որից հետո ազերիները փոխել էին ցուցանակը և դիրքավորվել արդեն տվյալ ցուցանակի մոտ: Ռուս սահմանապահները փորձել են թույլ չտալ ադրբեջանցիներին դիրքավոր­վել, բայց նրանք, այդուհանդերձ, դիրքա­վորվել են:


-Ճի՞շտ է, որ ռուս խաղաղապահները «ԲՏՌ»-ով փակել էին ադրբեջանցիների մուտքը:


- Այո, նրանք փակել էին ճանապարհը, որպեսզի ադրբեջանական կողմին թույլ չտան դիրքավորում կատարել տվյալ հատվածում: Արդյունքում ստացվեց, որ հիմա՝ ներկա պահին, ադրբեջանական կողմը դիրքավորված է Կապանի ճանապարհահատվածի ցուցանակի դիմաց, բայց ռուսները նոր վերակարգ են տե­ղադրել՝ հենց ադրբեջանցիների դիմաց:


-Պարո՛ն Փարսյան, տարբեր աղբյուրներ նշում են, որ ըստ էության, սադրանքը մեր կողմից է եղել:


-Սադրանքը հենց սկզբից էր՝ հունվարի 22-ին, երբ տեղադրվեց վերը նշված վերտառությամբ պաստառը ճանապարհի եզրին: Բնական էր, որ մե­րոնք պետք է ինչ-որ մի ձևով արձագանքեին: Տվյալ ճանապարհահատվածի վրա ցուցա­նակ տեղադրելն արդեն իսկ սադրանք էր:


-Այսինքն՝ ազերիները նման սադրանք­ներով կամաց-կամաց առաջ են գալիս:


-Իրենց պատկերացմամբ՝ սահմանից առաջ չեն եկել: Սակայն դա երկու կողմի համար էլ խնդրահարույց ճանապարհահատված է՝ Կապան-Ճակատեն հատվածը:


-Այս պահին ի՞նչ իրավիճակ է տվյալ տարածքում:


-Ոչ մի խուճապ չկա, ճանապարհը շա­րունակում է գործել իր բնականոն հու­նով, ճանապարհահատվածի անվ­տանգությունը վերահսկում են ռուս խաղաղապահները, վտանգավոր բան չկա:


- Այլ միջադեպեր գյուղում լինո՞ւմ են։


- Ոչ, ոչ, չկան նման բա­ներ: Չկան, որովհետև մեր անվտանգության երաշխավորը ռուս սահմանապահներն են»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր