Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու          ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում       «Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին    

09 փետ 2021 12:44

ՀՀ տարբեր անկյուններից, Երևանի տարբեր զինկոմիսարիատներից մարդկանց բերում թողում էին էս գոմում ու գնում, ոչ մեկս չուներ որևէ հարցի պատասխան

Տիգրան Վարագ ֆեյսբուքյան օգտատերը գրում է.


«Սա Խաչմաչ գյուղի հանդիսությունների սրահն ա, որն ավելի շատ գոմ էր հիշեցնում։ Այս շենքում մոտ 200-300 հոգով լուսացրինք մեր պատերազմի առաջին գիշերը։ ԱԹՍ-ներն օդից հսկում էին զորքի շարժը։ Գյուղում մութ էր ինչպես ողջ Արցախում։ Երբ մտանք ներս դժվար էր առաջ գնալ, մութ էր, լիքը մարդ կար ու աչք մռմռալու աստիճան ծխած էր։ Ոնց որ մեղվի փեթակ լիներ։ Բոլորը խոսում էին, բայց դժվար էր տարբերել ով ինչ ա ասում։ Հայաստանի տարբեր անկյուններից, Երևանի տարբեր զինկոմիսարիատներից ուղղակի մարդկանց բերում թողում էին էս գոմում ու գնում։ Ոչ մեկս չուներ որևէ հարցի պատասխան։ Քնելու տեղ բնականաբար չկար։ Չնայած նրան, որ ընդհանրապես խոսելս չէր գալիս, բայց ստիպված էի զրուցակից գտնել ու խոսել դատարկ թեմաներից, որ ինքս իմ հետ մենակ չմնամ։


Հետո քյավառցիք եկան խմած, հոկտեմբերյանցիքի ծիծաղը չէր կտրվում ողջ գիշեր, երևանցիք էլ բաժանվել էին քուչա-քուչա ընդհանուր ծանոթներ էին հայտնաբերում։


Մեկ էլ մեկը գոռաց


- ախպերներ հլը լսեք


Փեթակի դզզոցը միանգամից կտրվեց


- նոր տնեցիքի հետ էի խոսում, քյասար Ամերիկան ու Ֆրանսիան ճանաչել են Արցախի անկախությունը ու հրադադար ա հայտարարվել։ Շնորհավոր սաղիս ցավներդ տանեմ։


Բոլորը ծափ տվեցին, նույնիսկ ոմանք ողջագուրվեցին ձեռքի ափով իրար մեջքի խփելով։


Մթնոլորտը միանգամից փոխվեց, խոսակցություններն ավելի մտերմացան։ Գլոբալ աշխարհաքաղակական թեմաներից անցում արվեց դեպի մանկություն, դպրոցի կռիվներից մինչև վերջին զանգի օրվա զվարճալի պատմություններ։


Իհարկե անկախության մասին լուրերն աբսուրդ էին, բայց հրադադարի մասին ուրիշներն էլ հաստատեցին։


Մնում էր լուսացնել էդ ծանր գիշերը։ Արմունկով բրդեցի սեղանին դրված բացած տուշոնկի ամանը։ Գլուխս դրեցի ձեռքիս ու երկար փորձում էի քնեմ։ Տուշոնկի հոտն ու կողքիս նստածների խոսակցությունները չէին թողում։ Ի վերջո մոտ 1-2 ժամ հաջողվեց քնել։ Լույսը բացվելուն պես դուրս եկա գոմից, որ զննեմ գյուղը։ Մի կողմից Քիրսն էր նայում վրես, մյուս կողմում պառկած էր Դիզափայտը, իսկ արևելքից աշխատում էր հրետանին, լսվում էին արկերի պայթյունները։ Ինձ թվաց թե հրադադարի մասին լուրը երազումս էի լսել։
-------------------------------------------
Ավելի ուշ ադրբեջանցիք հայտնաբերում են էս տեղը ու ինչ-որ բան ա ընկնում շենքի գլխին, չգիտեմ ինչ զենքով ա խփած, բայց կարծում եմ հերիք էր ահագին հերոս ծնելու համար։ Հիմա արդեն այլ աչքերով նայելիս մտածում էի էսքան «էշ-նահատակի» ո՞նց պտի հերոսացնեին։


Փետրվարի 6․ 2021


Խաչմաչ / Արցախ


Լուսանկարը՝ Գևորգ Հարոյանի»:


 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր