Զանգեզուրի միջանցքը Թուրքիան կկապի թյուրքական աշխարհի հետ իսկ թյուրքական աշխարհը Եվրոպայի հետ՝ Թուրքիայի միջոցով          ԱՄՆ-ն չպետք է կասեցնի Ադրբեջանին ռազմական օգնության արգելքը, բոլոր հայ գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն       Անհրաժեշտ է Իլհամ Ալիևին ստիպել ազատ արձակել Բաքվում պահվող ռազմագերիներին և քաղբանտարկյալներին և դուրս բերել իր զորքերը Հայաստանի տարածքից    

09 փետ 2021 17:00

Դատարանը թույլատրեց Ռոբերտ Քոչարյանին իրեն պատկանող գույքի նկատմամբ ցանկացած պայմանագրեր կնքել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը թույլատրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կնքել իրեն պատկանող կալանադրված գույքի նկատմամբ ցանկացած պայմանագրեր, որոնք չեն կարող հանգեցնել գույքի օտարմանը։


Դիմումը ներկայացնելիս՝ պաշտպան Խուդոյանը նշեց, որ խոսքը վերաբերում է կոմունալ ծառայությունների և գույքի անհատույց օգտագործման հանձնելու վերաբերյալ պայմանագրերին։


Խուդոյանն ընդգծեց, որ նշված տեսակի գործարքներով անշարժ գույքի օտարման ռիսկ չկա։ 


Մեղադրող կողմը չառարկեց․ «Եթե խոսքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին պետության կողմից տրամադրված տանը և հարակից տարածքին, ապա դրա հետ կապված առարկություն չկա»։


Դատավոր Դանիբեկյանը հայտարարեց, լսելով դատավարության մասնակիցների դիրքորոշումները, դատարանը թույլ տվեց գույքի հետ կապված կնքել ցանկացած գործարք, որը չի կարող հանգեցնել այդ գույքի օտարմանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր