Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

12 փետ 2021 15:39

2023 թիվը գիտե՞ք ինչքան հեռու է, մինչեւ 2023 թիվը Աստված գիտի՝ Հայաստան կլինի, թե չի լինի

Նախ այդ արտահերթ ընտրությունները մենք չէինք նշանակել. մենք ընտրությունների կողմնակից ենք եղել, բայց Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով նրան, որ իշխանությունները հրաժարվեցին արտահերթ ընտրություններ անցկացնելու մտքից:


«Ինքը ուզեցավ նախաձեռնություն ցուցաբերել, հայտարարեց արտահերթ ընտրությունների մասին: Մենք դրան առանձնապես բանի տեղ չդրեցինք, որովհետեւ սկի պարզ էլ չէր՝  դա խորամանկություն է, անելու է, չի անելու, ինքն էլ հետ նահանջեց իր ասածից: Դրանից մեր նախագծերը չփոխվեցին: Մեր նախագիծն է ժողովրդական շարժումով իրեն փոխել»,-ասաց նա:

Վազգեն Մանուկյանի խոսքով, բոլոր դեպքերում ինքը ընտրություններին չի մասնակցելու. «Եթե Նիկոլ Փաշինյանը փոխվի, ժամանակավոր կառավարություն լինի, եւ նախատեսված էր, որ ես եմ լինելու վարչապետ, ես հայտարարել եմ, որ ես այդ ընտրություններին չեմ մասնակցելու: Իսկ եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվեր անցկացնել ընտրություններ, որն անհնարին եմ համարում, այդ դեպքում եւս հայտարարել եմ, որ չեմ մասնակցելու»:


Հարցին, թե եթե ընտրությունները լինեն 2023 թվականին, կմասնակցի՞, նա պատասխանեց. «2023 թիվը գիտե՞ք ինչքան հեռու է: Մինչեւ 2023 թիվը Աստված գիտի՝ Հայաստան կլինի, թե չի լինի»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր