Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

15 փետ 2021 10:16

Տեսանյութ.Արդեն ինձ համար հասկանալի էր, որ մենք գնում ենք դեպի պարտություն, որ մենք գնում ենք դեպի պատերազմ.Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցը

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը:


ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակի փոխանցմամբ, նախագահ Սարգսյանը խոսել է օրախնդիր թեմաների՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի, արցախյան վերջին պատերազմում ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումների՝ կապիտուլյացիայի պատճառների և հետևանքների, ստեղծված իրավիճակից ելքի ու ապագային միտված ծրագրերի մասին:


Մինչ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ամբողջական  հարցազրույցը ներկայացնելը՝ հատվածներ հարցազրույցից։ 


***
- Մենք երբեք չենք բանակցել այն մասին, թե մենք ինչ ենք տալու։ Մենք մշտապես բանակցել ենք այն մասին, թե մենք ինչ ենք ստանալու։ Համանախագահ երկրներից մեկի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ ինքն ինձ ուղիղ հարցրեց, ասաց՝ Սե՛րժ, կարո՞ղ ես ինձ ազնվորեն ասել, թե ո՞րն է քո նպատակը Ղարաբաղի հարցում. ուզում ես խնդիրը լուծվի՞, թե՞՝ ուզում ես ստատուս-քվոն պահպանել։ Ես անկեղծորեն ասացի, որ ուզում եմ խնդիրը լուծել, չեմ ուզում այն թողնել հաջորդ սերունդների ուսերին։


***
- Եթե հիմա հնարավորություն լիներ պատմության անիվը ետ պտտելու և վերադառնալու 2018 թվական, ապա  բնակչության 99%-ը «դրան» կողմ կլիներ (դրան-ը չի բացած անոնսում՝ խմբ.)։ Այն, ինչ տեղի ունեցավ 2018 թվականի գարնանը, իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր։


***
- Լայնորեն տարածված վարկած կա, թե Նիկոլ Փաշինյանն Ձեր պրոեկտն է, այդպե՞ս է։


- Ես այդպիսի նախագիծ չէի ցանկանա նույնիսկ իմ թշնամուն, ուր է, թե ես ինձ համար այդպիսի անհեթեթություն խզբզեի։


***
- Ձեր հրաժարականի տեքստում ամենահայտնի հատվածն այն է, թե «Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ», դա Ձեր հետնորդների սխալ ընտրությա՞նն էր վերաբերում։


- Այդ հայտարարությունը ես երեք անգամ խմբագրել եմ։


***
- Եթե ունեիք վեց միլիարդ դոլար, ինչո՞ւ դա չէր ծախսվում սպառազինության ձեռքբերման վրա։


- Ես ուղղակի ասում էի այդպես, որ մենք չենք կարող սակարկության հանել մեր հայրենիքը։


***
- Հավանակա՞ն է, որ հինգ միլիարդ դոլար գումար առաջարկված լինի Ձեր հետնորդներին։


- Եթե կապիտուլյատը Ալիևի քայլերը համարում է կառուցողական, ապա նա պիտի բացատրի՝ այդ ո՞ր քայլերը, ռազմական գործողություններ սկսե՞լը, թե՞՝ ինչ-որ գաղտնի պայմանավորվածություններ են եղել, թե՞՝ ինչ-որ գաղտնի խոստումներ են տվել իրար...։


Երբ այս խելապակաս իշխանությունները հրաժարվեցին մեր ձեռքբերումներից և սկսեցին Ալիևից տեղեկանալ բանակցային պատմության մասին, արդեն ինձ համար հասկանալի էր, որ մենք գնում ենք դեպի պարտություն, որ մենք գնում ենք դեպի պատերազմ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր