2002թ․-ի այս օրերին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են ամենասաստիկ սառնամանիքները․ Սուրենյան          Դեկտեմբերի 27-ի հորոսկոպ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար       2026թ-ից Ռուսաստանում կգործեն երեխաների համար սահմանային անցման նոր կանոնները    

16 փետ 2021 14:15

Հայկական բանակ գոյություն չունի, այն ոչնչացված է,նրանք իրենք են խոստովանում...Նրանք երբեք չեն ցանկացել մեզ վերադարձնել Լաչինի և Քելբաջարի շրջանները

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը, որը ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին,  թույլ է տվել Ադրբեջանին «վերադարձնել Լաչինի և Քելբաջարի (Քարվաճառի) շրջանները»: «Բանակցությունների ընթացքում նրանք երբեք չեն ցանկացել մեզ վերադարձնել Լաչինի և Քելբաջարի շրջանները: Սա էր բանակցություններում համաձայնության բացակայության հիմնական պատճառը: Ցավոք, Հայաստանը և նրա մի շարք արտասահմանյան հովանավորներ ձգտում էին ապահովել, որ 5 շրջան վերադարձվի Ադրբեջանին։ Ադրբեջանը գոհ էր դրանից։ Լեռնային Ղարաբաղը մի ժամանակ անկախացավ, իսկ Քելբաջարի և Լաչինի շրջանները մնացին Հայաստանի հավերժական վերահսկողության տակ: Բայց ես մերժեցի այս առաջարկը», — ասել է Ալիևը: «Մենք ոչնչացրել ենք հայկական ֆաշիզմը։ Մենք, կարելի է ասել, ոչնչացրեցինք հայկական բանակը: Հայկական բանակ գոյություն չունի, այն ոչնչացված է: Նրանք իրենք են խոստովանում, որ պատերազմի ընթացքում ունեցել են 10 հազար դասալիք»,֊հավելել է Ալիևը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր