Կպատմեմ Փաշինյանի հրաժարականից հետո. Քոչարյանը կարծում է, որ իշխանությունները կեղծել են իր COVID թեստի պատասխանը          ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչություն է կանխել Կալինինգրադի շրջանի էներգետիկ օբյեկտի վրա       Քոչարյանը մեկնաբանել է՝ ԳՇ-ի հայտարարությունը որտեղից է գալիս    

17 փետ 2021 18:42

Տեսանյութ.Սյունիքը Հայաստանի գոյության գլխավոր երաշխիքն է՝ չունես Սյունիք, չկա Հայաստան

Տեսանյութ.Սյունիքը Հայաստանի գոյության գլխավոր երաշխիքն է՝ չունես Սյունիք, չկա Հայաստան«Հայացք» մամուլի ակումբում ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ նախկին ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը խոսեց երկրում ստեղծված իրավիճակի և հնարավոր քաղաքական զարգացումների մասին:

Խոսրով Հարությունյանը նշեց, որ վերջին ամիսների ընթացքում Հայաստանը գտնվում է խորը ճգնաժամի մեջ, իսկ իշխանություններն իվիճակի չեն որոշումներ կայացնել. «Այսօր ունենք իշխանության դեֆոլտ: Այսօրվա իշխանությունները ստեղծված իրավիճակում ադեկվատ որոշումներ կայացնելու ունակություններ չունեն: Տեղի է ունենում պետական ինստիտուտների կազմաքանդում: Ունենք այնպիսի խորը ճգնաժամային իրավիճակ, որից դուրս գալը հետագայում՝ եկող իշխանությունից պահանջելու է մեծ ջանքեր, հետևողականություն և պրոֆեսիոնալիզմ: Այն ժառանգությունը, որ կստանա հաջորդ իշխանությունը ծանրագույն խնդիր է: Այս պահին էլ կարող ենք ասել, որ պատերազմը շարունակվում է և մենք շարունակում ենք պարտվել: Այս իշխանության առկայությունը մեր ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիքն է: Նրանց նպատակը Սյունիքը թշնամուն հանձնելն է, իսկ Սյունիքը Հայաստանի գոյության գլխավոր երաշխիքն է՝ չունես Սյունիք, չկա Հայաստան»,-նշեց Խոսրով Հարությունյանը հավելելով, որ մեր ռաազմագերիներն Ադրբեջանի ձեռքում դարձել են պատանդ:
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութերում

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր