ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

19 փետ 2021 10:12

Ի՞Նչ գներով է ՊՆ-ն պատերազմի օրերին զրահաբաճկոններ ձեռք բերել․ «Ժողովուրդ»

«Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ իր հարցազրույցում բանակի թա­լանի համար մեղադրեց գործող իշխա­նությանը՝ ասելով․ «Բանակի իրական թալանը տեղի է ունեցել մինչև պատե­րազմը և պատերազմից հետո»:


Նա, մասնավորապես, հայտարարել է, որ պատերազմի ժամանակ, շրջան­ցելով Պաշտպանության նախարարու­թյունը, այս կառավարությունը գնում­ներ է կատարել, և, օրինակ, գնել են մեծ քանակով զրահաբաճկոններ գրե­թե 600 դոլարով։ Այս պահին այն կազմում է 313 հազար 200 դրամ, իսկ պա­տերազմի օրերին դոլարի փոխարժեքը մի փոքր ավելի ցածր էր:


ArmLuг.am-ը որոշեց փոքրիկ ուսումնասիրություն կատարել և պարզել, թե ինչ գումարով կարելի է զրահաբաճկոններ ձեռք բե­րել: Նախ՝ նկատենք, որ զրահաբաճ­կոններ վաճառվում են տարբեր վայրե­րում, և նույնիսկ List.am հայտարարու­թյունների կայքում հնարավոր է հանդի­պել զրահաբաճկոնների վաճառքի մա­սին ամենատարբեր հայտարարություն­ների:


Կոնկրետ այստեղ զրահաբաճկոն հնարավոր է ձեռք բերել անգամ 15 հա­զար դրամով, առաջարկներ կան ան­գամ դրանք գնելու 21 հազար, 75 հազար, 85 հազար, 125 հազար դրամով: Առաջարկներն ուղեկցվում էին նա­և համապատասխան նկարագրու­թյուններով:


Իսկ ի՞նչ գներ են գործում միջազգային շուկայում: Pro-spec.ru կայքում զրահաբաճկոնների արժեքնե­րը սկսվում են 3500 ռուբլիից (մոտ 24 հազար 500 դրամ): Այս կայքում զրահաբաճկոնների գները բազմազան են, և հնարավոր է այն գնել անգամ 294 հազար դրամով: Իսկ, ահա, ռուսական avito.ru կայքում զրահաբաճկոն հնա­րավոր է գնել 5 հազարից մինչև 10 հա­զար ռուբլիով (35 հազարից մինչև 70 հազար դրամ)»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր