Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին    

20 փետ 2021 10:00

Այսօրվա հանրահավաքում առյուծի բաժինը ԲՀԿ-ինն ու ՀՀԿ-ինն է, նրանք են խոստացել, որ ապահովելու են բազմամարդ հանրահավաք.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում կայանալու է 17 կուսակցությունների համատեղ հանրահավաքը: Այս հանրահավաքին ընդդիմադիր ուժերը պատրաստվել են շատ երկար եւ հստակ պլանավորել, թե ով ինչ գործողություն պետք է իրականացնի:


«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 17 կուսակցություններն արդեն վաղուց իրենց մեջ պլանավորել էին, թե ով ինչ պետք է անի, որ ուժը քանի անձի ներկայություն պետք է ապահովի Ազատության հրապարակում: Մենք տեղեկացանք, որ այդ առումով առյուծի բաժինը ԲՀԿ-ինն ու ՀՀԿ-ին է, եւ հենց նրանք են խոստացել, որ ապահովելու են բազմամարդ հանրահավաք, որպեսզի իշխանություններին ապացուցեն, որ վարչապետի հրաժարականի եւ արտահերթ ընտրությունների գնալու պահանջ իսկապես առկա է:


Սակայն մենք տեղեկացանք, որ արտառոց դեպքեր այսօր չեն գրանցվի, լինելու է սովորական հանրահավաք, որն ուղեկցվելու է ընդդիմության առաջնորդների ելույթներով։ Հրապարակում կլինի նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը եւս ելույթ կունենա:


Նկատենք, որ արդեն երկու օր է՝ ՀՀԿ-ականների մասով նոր բացահայտումներ են արվում. մեղադրանք առաջադրվեց Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին, երեկ էլ խուզարկություն է իրականացվել նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանի բնակարանում: Ընդ որում, վերջիններս այս ամենը կապում են հենց այսօրվա հանրահավաքի հետ, սակայն նաեւ հայտարարում են, որ պայքարը շարունակվելու է»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր