Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

22 փետ 2021 10:28

Երկու դեպքում էլ շատ անլուրջ ընկալվեցինք․․․Արտաքին քաղաքականության ոչ ադեկվատութան հերթական օրինակը

Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արտաքին քաղաքականության ոչ ադեկվատութան հերթական օրինակը․․․


2019թ. սեպտեմբերին ՀՀ կառավարությունը 2 որոշում կայացրեց: Ստեղծել դեսպանություններ Իսրայելում և Եթովպիայում: Ի սզկբանե անհասկանալի էր Եթովպիայում դեսպանություն ստեղծելու անհրաժեշտությունը: Երկկողմ օրակարգ չկար, դրա համար էլ հիմնավորեցին, որ դեսպանությունը բացում են Աֆրիկյան երկրների հետ աշխատելու համար (կարծես Աֆրիկյան որևէ երկրի հետ օրակարգ կա): Երկրորդ հիմնավորումն այն էր, որ ակտիվ կաշխատեն Ադիս Աբեբայում տեղակայված Աֆրիկյան Միության հետ (կարելի է կարծել Աֆրիկյան միութան հետ օրակարգը ակտիվությունից պայթում էր):


Ինչ տեղի ունեցավ արդյունքում:


1. Դեսպանությունը չբացեցին, այսինքն՝ դրա անհրաժեշտությունն իրականում կամ չկար, կամ փոշմանեցին:


2. Վատ մեսիջ տվեցին առ այն, որ ուզում ենք բացենք՝ հարաբերություններ զարգացնենք, բայց որոշումը կայացնելուց հետո փոշմանեցինք, կամ սխալ էինք հաշվարկել մեր օրակարգը:


Այսինքն՝ իրենք իրենց հիմնավորեցին, որոշեցին, մեսիջները տվեցին, հետո իրենք իրենց որոշեցին, որ դա իրենց պետք չի, թեման փակեցին՝ գնաց: Երկու դեպքում էլ շատ անլուրջ ընկալվեցինք, թե Եթովպիայի, թե առանձին պետություների և թե Աֆրիկյան Միության կողմից:


Դրա համար պետք է հաշվարկել նոր քայլ անել՝ գոնե դրսի հետ աշխատելուց»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր