Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

05 նոյ 2021 13:57

Թուրքական անօդաչուները մտահոգություններ են առաջացնում, որոնք կթեժացնեն դաժան մարտերը

Անկարայի եւ Ադիս Աբեբայի դաշինքը մտահոգություններ է առաջացնում, որ թուրքական անօդաչուները կարող են օգտագործվել Եթովպիայում քաղաքացիական պատերազմը սրելու հարցում։ Ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրվել է օգոստոսին Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։ Գործարքի պայմանները չեն հրապարակվել, բայց Reuters գործակալությունը հոկտեմբերին տեղեկացրել էր, որ Եթովպիան Թուրքիային Bayraktar TB2 անօդաչուներ է պատվիրել։

Հակամարտությունը Եթովպիայում վերջերս մտել է նոր փուլ այն բանից հետո, երբ կառավարական ուժերը Թիգրայի անջատողականներից հետ են խլել մայրաքաղաք Մեքելեն։ Ավելի ուշ կառավարական զորքերը դուրս են քշվել Մեքելեից, եւ Թիգրայի ժողովրի ազատագրական ճակատը (ԹԺԱՃ) սկսել է հարձակումը պետության սահմաններից դուրս՝ նպատակ ունենալով հասնել Ահմարա եւ Աֆար նահանգներ։

Վերջերս ԹԺԱՃ-ը հայտարարել էր, որ նոր նպատակը Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայի գրավումն է։ ՄԱԿ հաշվետվությունում, որը հրապարակվել է չորեքշաբթի, ասվում է, որ հակամարտության բոլոր կողմերը չարաշահումներ են կատարել, այդ թվում ռազմական հանցագործություններ։

Չնայած ոչ Անկարան, ոչ Ադիս Աբեբան հրապարակավ չեն մեկնաբանել գործարքը, անցած ամիս եթովպացի լրագրող Մարթին Փլաութին փոխանցել են թուրքական արտադրության կառավարվող ռումբի մասնիկ, որն օգտագործվել է Թիգրայի ուժերի դեմ։ Անհնար է ճշգրիտ որոշել, թե որտեղից է այն արձակվել, բայց արեւմտյան փորձագետները հայտարարել են, որ հրթիռը, որի մի մասնիկը գտնվել է, կարող է օգտագործված լինել թուրքական անօդաչուների կողմից, տեղեկացնում է The Guardian-ը։

Սպասվում է, որ թուրքական անօդաչուները կսաստկացնեն Եթովպիայում մարտերի թեժությունը եւ կարող են ապակայունացնել Աֆրիկայի այլ հատվածներ եւս, կարծում են փորձագետները։ «Մենք տեսնում ենք, որ միջազգային հանրությունը չի ցանկանում պայքարել դրոնների տարածման դեմ»,- The Guardian-ին ասել է Քրիս Քոուլզը բրիտանական Drone Wars հասարակական կազմակերպությունից։ «Դրոնները հրահրում են հակամարտություններ տարածաշրջանում, որովհետեւ անօդաչու զինամթերքները իջեցնում են պատերազմի շեմը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր