Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

22 փետ 2021 12:11

Ինչ կապ ունի Հոկտեմբերի 27-ի քր. գործն այն ամենի հետ, ինչ կատարվեց մեզ հետ հետագա տարիներին ու կատարվում է հիմա

Հոկտեմբերի 27-ը պետք է անպայման բացահայտել


Հոկտեմբերի 27-ի քրեական գործը ուղղակիորեն կապ ունի այն ամենի հետ, ինչ կատարվեց մեզ հետ հետագա տարիներին ու կատարվում է հիմա: Այն պետք է բացահայտվի, իսկ գործը վերաբացելու հիմքեր հենց գործի նյութերում բազմաթիվ են, որոնք զարմանալիորեն անուշադրության են մատնվել:


Եվ այսպես, գործով տուժող ճանաչվածներից Խոսրով Հարությունյանը ցուցմունքում նշվում է, որ ինքը հոկտեմբերի 27-ին դահլիճ էր մտել նիստը սկսելուց 1-2 րոպե ուշ ու միջանցքում, այդ թվում՝ դահլիճի դռների մոտ նույնիսկ ոստիկաններ չեն եղել, որոնք սովորաբար լինում են երկու դռների մոտ:


Երկրորդ հետաքրքրական հանգամանքը վերաբերում է նրան, որ դեպքից հետո ահաբեկիչները հետաքրքրվել են ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանով: Հարությունյանն իր ցուցմունքում նշում է, որ ինքը և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Շահեն Կարամանուկյանը ասել են, թե Աբրահամյանը դահլիճում չի թեև վերջինս ներսում է եղել:


Իսկ երբ «սպիտակ տաբատով ահաբեկիչ Դերենիկ Բեջանովը» հարցրել է, թե՝ ո՞վ է Սուրեն Աբրահամյանը, տուժողը հասկացել է, որ նրանք նույնիսկ դեմքով չեն ճանաչում նախարարին: Դերենիկ Բեջանյանը, ի դեպ, Հունանյանի խմբի համար զենք հայթայթած անձն է, ով ըստ գործի նյութերի 1990թ. ընդգրկվել է «Զորավար Անդրանիկ միության «Արամ Մանուկյան ջոկատի կազմում, մասնակցել ազատագրական պայքարին և այնտեղից իր հետ բերել էր երեք ինքնաձիգ: Չծիծաղեք, զենքերն էլ պարտքով է տվել 200 դոլլար կանխավճարի դիմաց, որ կարեն Հունանյանը իր հերթին պարտքով վերցրել էր ԱՄՆ քաղաքացի, ծագումով իրաքահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանից, ում շատերը գուցե հիշեն որպես Մեթըլ Փրինս ընկերության սեփականատիրոջ, ով հայտնի դարձավ 2011 թվականին անչափահաս տղաների հետ սեռական բռնի գործողությունների սկանդալային գործով:


Ինչևէ, հավելեմ, որ Բեջանյանը Վազգեն Սարգսյանի հայտնի մարտակոչով նրա ձևավորած հատուկ նշանակության Արծիվ գումարտակի մահապարտներից մեկն է եղել, ի դեպ, բայց զարմանալիորեն չի ճանաչել սպանված վարչապետի ամենամերձավոր զինակիցներից մեկին: ՆԳ փոխնախարար, պետնախարար Վազգեն Սարգսյանի տեղակալ, Սյունիքի մարզպետ, Երևանի քաղաքապետ, հետո ներքին գործերի նախարար Աբրահամյանը անծանոթ է եղել նաև խմբի մյուս անդամներին փաստորեն, այդ թվում՝ Նաիրի Հունանյանին, ով անձնապես ճանաչում էր երկրում ղեկավար պաշտոն զբաղեցնող համարյա բոլորին: Պարզվում է, ոչ բոլորին, որովհետև Աբրահամյանը հաջողացնում է լքել դահլիճը վիրավորների դուրս բերելու ժամանակ: Ինքը Սուրեն Աբրահամյանը այս հանգամանքների մասին պատմում է, որ երբ ահաբեկիչները հետաքրքրվել են իր անձով, օդաչու պատգամավոր Արմեն Հակոբյանը տեղից վեր է կացել ու ասել, որ Աբրահամյան Սուրիկը չի եկել նիստին: Իսկ երբ վիրավորներին թողնում են դուրս հանել դահլիճից քաղաքաշինության նախարարը բուժքրոջ հետ վիրավորներից մեկին դուրս հանելիս դիմել է իրեն՝ "Վարդա՛ն ջան, ինձ կօգնե՞ս, ու ես վիրավորի թևից բռնեցի ու դուրս եկա դահլիճից, այդպես փրկվեցի…":


Ի դեպ, Աբրահամյանը դահլիճում գտնվող միակ ուժային նախարարն է եղել, քանի որ այդ օրը բացակայել են Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը և պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը: Ու այստեղ ի հայտ է գալիս մի հետաքրքրական իրողություն, որի վրա ուշադրություն եմ հրավիրում: Քրեական գործի նյութերում առկա են Հունանյանի Կարմիր թղթապանակում պարունակված փաստաթղթերը, որոնք վերաբերում են ահաբեկչությունից հետո ժամանակավոր կառավարության ղեկավարի պլանավորված գործողություններին, այդ թվում՝ բարձրագույն պետական պաշտոններում նշանակումներին, ոչնչացման ենթակա անձանց ցանկերը:


Հատոր 20-ի 235-րդ էջում ներկայացված է մի ցուցակ, որտեղ նշված են Հունանյանին անձնապես ծանոթ ու ամենավստահելի մարդկանց անունները: Առաջին՝ էդո՝ Էդիկ Գրիգորյանն է, երկրորդ՝ Տիգրան Նազարյան, երրորդ՝ Սուրեն Աբրահամյան, չորրորդ՝ Նաիրի Բադալյան, վեցերորդը՝ Մուշեղ՝ պատգամավոր Մուշեղ Սաղաթելյանն է, ում այս քրեական գործով որոշ ժամանակ անց ձերբակալեցին, ապա կալանավորեցին: Կարմիր թղթապանակի այս փաստաթղթերը առանձնահատուկ ուսումնասիրության նյութ են, ի դեպ, բայց այս գրառման շրջանակներում ցանկանում եմ ուշադրություն հրավիրել հանգամանքի վրա, որ վերոնշյալ ցանկի վերին տողերում նշված անձիք Հոկտեմբերի 27-ի գործով առանցքային դերակատարների թվում են եղել, իսկ երրորդ անունը... Ո՞վ է ցուցակի երրորդ տողում նշված Սուրեն Աբրահամյանը:
Քաղաքագետ Վարդան Բալյան






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր