Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից. «Ժողովուրդ»          Սա մեր՝ որպես ազգ և պետություն, անսահման խայտառակության ու ամոթի դարաշրջանն է, անարժանապատվության մղձավանջը       Մարտի 19-ին և 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

23 փետ 2021 16:00

Անդրանիկ Քոչարյանը պատրաստվում է իշխանությունը վերցնել Փաշինյանից, նա միշտ էլ իշխանության մարմաջ ունեցել է

Politik.am-ը գրում է.


« Անդրանիկ Քոչարյանը հայաստանյան հանրությանը եւ քաղաքական դաշտին հայտնի է 90-ական թվականներից։ Նա այժմյան հայաստանյան քաղաքական դաշտի այսպես ասած «հին ինտրիգաններից» է, որ հայտնի է բազմաթիվ սկանդալային պատմություններով եւ աղմկահարույց հայտարարություններով։


Օրինակ, նրա մասին Գյումրիում լեգենդներ են պատմում։ Հոկտեմբերի 27-ի մասով էլ Անդրանիկ Քոչարյանը պատմության մեջ մնաց, որպես հակառուսական թեզի շրջանառողներից մեկը․ խոսքը այն մասին է, որ Քոչարյանը Ռուսաստանին մեղադրեց հոկտեմբերի 27-ի մեջ, առաջ տանելով Լիտվինենկոյի առաջ քաշած վարկածը։ Փաշինյանի իշխանության գալով, Անդրանիկ Քոչարյանի համար «երկրորդ շնչառություն» բացվեց։ Իսկ ահա Արցախյան 44-օրյա պատերազմը Անդրանիկ Քոչարյանի համար կարելի է ասել «մուրազ» էր։


Բանն այն է, որ նա, օգտագործելով պատերազմական խառնակ իրավիճակը կարողացել է ամրացնել իր դիրքերը եւ այժմ էլ շարունակում է իշխանության ներսում իր սեփական «թայֆայի» ստեղծումը՝ թերեւս ունենալով շատ ավելի մեծ ամբիցիաներ, քան կարելի է պատկերացնել։


Պատերազմից հետո նա կարողացավ Պնախարարի պաշտոնում նշանակել տալ իր վաղեմի ընկերոջը՝ Վաղարշակ Հարությունյանին։ Վաղարշակ Հարությունյանն էլ եղբորը՝ Արթուր Հարությունյանին նշանակեց իր օգնական։ Անդրանիկ Քոչարյանը իր մյուս վաղեմի ընկերոջը՝ Գագիկ Ջհանգիրյանին կարողացավ նշանակել տալ ԲԴԽ անդամ, այսպիսով,  իր մարդն ունենալով արդարադատության համակարգում։


Մեկ այլ վաղեմի ընկերոջը՝ Աշոտ Զաքարյանին էլ կարողացավ նշանակել տալ Ռազմական ոստիկանության պետի պաշտոնում։ Ըստ էության, Անդրանիկ Քոչարյանը փորձում է ամրանալ եւ արմատակալել ուժային համակարգում։ Եվ եթե հաշվի առնենք, որ Հայաստանում առաջիկայում ստեղծվելու է ՆԳ նախարարություն, որի ղեկավարությունը եւս ըստ առկա տեղեկությունների հանձնվելու է Անդրանիկ Քոչարյանի «մարդկանցից» մեկին, ապա կարելի է արձանագրել, որ Քոչարյանը ըստ էության «թայֆա» է հավաքում։


Իշխանության ներսում ունեցած մեր աղբյուրները փոխանցում են, որ նա ԱԺ «Իմ քայլական» թիմում էլ շատ պատգամավորների կարողացել է գրավել իր կողմը, ստեղծել համակիրների որոշակի խմբակ։ Ու հիմա նա բավականին ակտիվացել է, տպավորություն ստեղծելով, թե իշխանությունների համար բավականին ծանր այս փուլում նա Նիկոլ Փաշինյանի կողքին է։ Սակայն դեռ 90-ականներից նրան ճանաչողները ասում են, որ իրականում Անդրանիկ Քոչարյանը ոչ թե Նիկոլ Փաշինյանի կողքին է, այլ իր սեփական խաղն է խաղում, խաղ, որը չափազանց ամբիցիոզ է եւ վերջում կարող է նույնիսկ նա հայտ ներկայացնել իշխանությունը Փաշինյանից վերցնելու։


Իհարկե, ընթերցողներից շատերի համար սա կարող է թվալ ցնդաբանություն, սակայն իրականում Անդրանիկ Քոչարյանը միշտ էլ իշխանության մարմաջ ունեցել է։ Օրինակ, Վազգեն Սարգսյանի սպանության ժամանակ՝ հոկտեմբերի 27-ին, նա և իր ընկերները հենց սպանության օրը  Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին ներկայացրել էին ցուցակ, որում ընդգրկված մարդկանց նախագահ Քոչարյանը պետք է պաշտոնների նշանակեր այն բանի դիմաց, որ նրանք էլ աջակցեին Ռոբերտ Քոչարյանին։ Այնպես որ, եթե օրերից մի օր Անդրանիկ Քոչարյանը փորձի իշխանությունը վերցնել Նիկոլ Փաշինյանից, ապա դա կլինի երկրորդ փորձը իշխանություն վերցնելու։


Ի դեպ, այդ ցանկից արդեն մի քանիսը, ինչպես օրինակ՝ Վաղարշակ Հարությունյանը, Գագիկ Ջհանգիրյանը եւ հենց Քոչարյան Անդրանիկը, արդեն բարձր պաշտոններ են զբաղեցնում եւ Նիկոլ Փաշինյանը պետք է զգուշանա, որ «հին ինտրիգանը» «նույն գետն երկրորդ անգամ անցնելու» փորձ չձեռնարկի»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր