Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

25 փետ 2021 11:46

Փաշինյանն առայժմ շան պես վախենում է բանակի քայլերից.Բոլորիդ կործանելու է առանց բացառության, առանց խղճի խայթի.Էդգար Ղազարյան

Հուսով եմ, որ Տիրան Խաչատրյանին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու որոշումից հետո Զինված ուժերի դեռևս ծառայությունում մնացած բոլոր գեներալներն ու սպաները պիտի հասկանան, թե ինչ է սպասվում իրենց՝ ցանկացած պահի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:


Նա, մասնավորապես, նշել է. «Ընդամենը մի քանի ամիս առաջ գեներալ Տիրան Խաչատրյանին Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ շնորհվել է Ազգային Հերոսի բարձրագույն կոչում և Հայրենիքի շքանշան։ Ու սա դեռ ամենը չէ։ Նա, առայժմ, շան պես վախենում է բանակի քայլերից ու գործողություններից։ Որ պահին նա մի փոքր ամրապնդեց իր հանցավոր իշխանությունը, առանց բացառության, բանակի բոլոր գեներալներին ու սպաներին սպասվում է ոչ միայն պաշտոնանկություն, այլ դատելու է բոլորին (հայտարարված հազարավոր քրեական գործերը գալու հասնելու են բոլորին)։


Այն, որ մինչ օրս հայտարարում է, որ պատերազմի և կապիտուլյացիայի պատասխանատուն ինքն է, իսկ մեղավորը՝ ոչ, գոնե հիմա այդ գեներալներն ու սպաները պիտի հասկանան, թե իր գործած հանցանքների մեղքն ում գլխին է բարդվելու։ Նույնը վերաբերվում է Ազգային անվտանգության ու ոստիկանության սպաներին։ Միամիտ չլինեք ու չմտածեք հանկարծ, թե ձեզնից որևէ մեկին խղճալու, խնայելու կամ գնահատելու է։ Բոլորիդ կործանելու է առանց բացառության, առանց խղճի խայթի։


Հիմա շարունակեք ծառայել, եթե այդպես եք հարմար գտնում և ուշադիր հետևեք իրադարձությունների զարգացմանը։ Ես մարգարե չեմ և ոչ էլ գուշակ, սակայն իմ իրատեսությունն ու ոչ շատ հարուստ փորձը ինձ դա է հուշում։ Մնացածը՝ դուք գնահատեք ու որոշեք ձեր անելիքը։ Առայժմ դուք ունեք երկու ընտրություն՝ ծառայել Հայրենիքին կամ ծառայել դավաճանին։ Առաջին դեպքում Հայրենիքի ձեզ կգնահատի, ինչպես դա եղել է միշտ, երկրորդ դեպքում՝ դավաճանը ձեզ կկործանի, ինչպես դա տեղի է ունենում ձեր աչքի առջև»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր