Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում, հնչել են կրակոցներ, կան տուժածներ          Կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ ստացողներին կոչ ենք անում վճարման եղանակի փոփոխության դիմում ներկայացնել մինչև 2026 թ․ մարտի 5-ը       Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Nissan Murano»-ն    

25 փետ 2021 14:27

Մենք տագնապով ենք հետևում Հայաստանում իրավիճակի զարգացումը.Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը

Կրեմլը տագնապով է հետևում Հայաստանում ստեղծված իրավիճակին, բայց կատարվածը համարում է երկրի ներքին գործ, որը Կովկասում Ռուսաստանի Դաշնության կարևոր և մերձավոր դաշնակիցն է, այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք տագնապով ենք հետևում Հայաստանում իրավիճակի զարգացումը: Մենք դա համարում ենք բացառապես Հայաստանի ներքին գործ, որը Կովկասում մեր շատ կարևոր և մերձավոր դաշնակիցն է»,-հինգշաբթի ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունները:

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հինգշաբթի պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և զգուշացրել նրան իր ժողովրդի դեմ ուժ չկիրառել: Փաշինյանը հայտարարել է, որ զինված ուժերի հրաժարականի պահանջից հետո աշխատանքից ազատել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին:

Դրանից մեկ օր առաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Փաշինյանի առաջարկով, աշխատանքից ազատել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին, որը, ըստ մամուլի հրապարակումների, ծաղրում էր «Իսկանդեր» համալիրների մասին կառավարության ղեկավարի խոսքերը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր