Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

06 մար 2021 15:32

Մենք չենք ուզում բախումներ լինեն, բայց կարծես թե այս պաշտոնատար անձինք դրդում են դրան

Հանրապետության նախագահը կարող է մինչև մարտի 9-ը դիմել ՍԴ՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատման հարցով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը։
ՓՊ նախագահը նկատեց, որ երկու սահմանադրական մարմինների վեճը լուծելու համար լավագույն հարթակը ՍԴ-ն է։
«Եթե խոսում ենք քաղաքակիրթ լուծումների մասին, դրանից լավ, իդեալական ճանապարհ կա։ Ասում ենք՝ թող ՍԴ-ն լուծի այս վեճը, բայց ամեն ինչ արվում է, որ նախագահը ՍԴ չդիմի։ Հիմա ուզում ենք գնալ և պնդել, նախագահից պահանջել։ Նա շատ է լռել, երբ Սահմանադրությունը բառիս բուն իմաստով պղծվեց, երբ ՍԴ դատավորներին հանեցին Սահմանադրության փոփոխությամբ, որի իրավունքը չունեին պատգամավորները, Հանրապետության նախագահը ձայն չհանեց։ Հանրապետության նախագահը շատ հարցերում է լռում և հիմա էլ այս կարևոր ժամանակահատվածում փորձում է անգործություն դրսևորել»,- ասաց Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ պահանջում են, որ նախագահը սահմանադրական ճանապարհով լուծի հարցը։
Զոհրաբյանի դիտարկմամբ՝ հստակ վտանգ են տեսնում և եթե չփորձեն միջամտել, ցույց տալ հասարակության օրինաչափ ցասումը, խնդիրներ են լինելու։
«Պատկերացրեք՝ նախագահն անգործություն ցուցաբերեց, ԳՇ պետն էլ ասեց, որ չի ընդունում և վերջ։ Ի՞նչ ենք ունենալու, բերելու է բախումների։ Մենք չենք ուզում բախումներ լինեն, բայց կարծես թե այս պաշտոնատար անձինք դրդում են դրան»,- ասաց Զոհրաբյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր