Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

08 մար 2021 14:30

Ես կարծում եմ, որ եթե Օնիկ Գասպարյանը հեղաշրջման ինչ-որ քայլ աներ, ապա մենք Տավուշում կստանայինք մի թեթև պատերազմ

«Ես կարծում եմ, որ եթե Օնիկ Գասպարյանը հեղաշրջման ինչ-որ քայլ աներ, ապա մենք Տավուշում կստանայինք մի թեթև պատերազմ»,- ասուլիսին հայտնեց Արմեն Գրիգորյանը և բացատրեց, որ Տավուշում է նախատեսված պատերազմը, քանի որ այնտեղ չկան ռուսական զորքեր:


Բանախոսը դրանով բացատրեց փաստը, որ մինչ այժմ զինվորականներոը ոչ մի գործողություն չեն արել և իր այդ կարծիքը հաստատվել է նախորդ օրը, երբ 3-րդ բանակային կորպուսը բարձր պատրաստվածության վիճակի էր բերվել:


Հայտարարելով, որ Ալիևն ամեն կերպ ցանկանում է Փաշինյանին պահել իշխանության՝ պրոդյուսերը նշեց. «Եթե դուք ինչ-որ տեղ ունենաք մի գործակալ, որի պատրաստման վրա զգալի միջոցներ և ժամանակ եք ծախսել և նրան ուզում են հեռացնեն, բնականաբար, կանեք ամեն ինչ, որ պահեք նրան»:


Նկատելով, որ տավուշյան իրադարձությունների մասին տեղեկատվությունը ստացվել է ֆեյք «Գագիկ Սողոմոնյանից»՝ Գրիգորյանը շեշտեց, որ վերջին շրջանում Հայաստանում կարևոր տեղեկատվություններըը ստանում են տելեգրամի կամ ֆեյսբուքի ֆեյքերից:


«Հիմա մեր մոտ ֆեյքերն են ճիշտ խոսում, իսկ պաշտոնական լրատվությունը սուտ է տարածում»,- նկատեց բանախոսը և հիշատակեց ՊՆ վերջին պարզաբանումը, որը շատերի մոտ ծիծաղ է առաջացրել::


Նրա խոսքով, Հայաստանի իշխանությանը պաշտպանում է թշնամին, իսկ սահմանները՝ ռուսները, ինչից եզրակացրեց, որ հայերն ապրում են Լուիս Քերոլի «Ալիսան հայելիների երկրում»  հայտնի ստեղծագործության հերոսի նման:


Գրիգորյանը համոզված է, որ մտավորականությունը և չինովնիկներն անցել են ընդդիմության կողմ, իսկ սորոսականները դարձել են իշխանավոր:


Նա գտնում է, որ Օնիկ Գասպարյանը պետք է անպայման կատարի ինքնապաշտպանական քայլ:


Դիտարկելով Օնիկ Գասպարյանի և Նիկոլ Փաշինյանի միջև պայմանավորվածություններ լինելու տարբերակը՝ պրոդյուսերը հայտնեց, որ այդ  դեպքում նրանք անիծված կլինեն, որն իրենց երբեք չի ներվի:


«Օնիկ Գասպարյանը, գեներալները և Արմեն Սարգսյանը հերոս չեն և պետք է անցնեն քավարանը, իրենք նույնպես մեղավոր են այս պարտության մեջ»,- եզրակացրեց Արմեն Գրիգորյանը:


Նա գտնում է, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս ելույթ չի ունենում, քանի որ վախենում է և սպասում է, որ իր հետևից գալու են:


Կարծիք հայտնելով, որ նույն վիճակում են նաև իշխանության մյուս ներկայացուցիչները՝ պրոդյուսերը դիմեց նրանց. «88 պատգամավորներ, նախարարներ՝ փոխնախարարներով, Արսեն Թորասյան, Հայկ Մարության, Արայիկ Հարությունյան, մտել եք մարագը, ձայներդ դուրս չի գալիս, գիտեք մոռացա՞նք, ոչ ես համոզված եմ, որ դուք վախենում եք և այսօր ուզում եմ ասել, որ ճիշտ եք անում, որ վախենում եք»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր