Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային գործընթացը ԱՄՆ-ի միջնորդությամբ, դադարի մեջ է          Արցախցին երբեք չի քվեարկելու իր հայրենիքը հանձնածի օգտին       Պենտագոնը խնդրել է հաստատել ավելի քան 200 միլիարդ դոլարի հայտ՝ Իրանում պատերազմը ֆինանսավորելու նպատակով    

09 մար 2021 11:15

Այս օրերին ռուսական զինվորականներ են տեղափոխվել Տավուշի մարզ. Խուճապ չենք ստեղծում

Երկօրյա տավուշյան այցից վերադարձանք Երևան. Ոսկեպարում, Կիրանցում, Կայան Ավանում և Ազատամուտում չտեսանք ոչ մի նոր սահմանազատման աշխատանքներ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայստան» խմբկցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը:


Նա, մասնավորապես, հավելել է. «Այո, այս օրերին ռուսական զինվորականներ են տեղափոխվել Տավուշի մարզ, ինչը տարբեր աղբյուրներ՝ և' պաշտոնական, և' ոչ պաշտոնական, տարբեր կերպ են մեկնաբանում՝ չտալով ոչ մի հստակ տեղեկություն, բայց սահմանային փոփոխությունների մասին լուրերը բոլորը միաձայն հերքում են:


Ինչևէ, զգոնությունը չենք թուլացնում, բայց ավելորդ խուճապ ևս չենք ստեղծում, քանի որ դա միայն ավելի է բարդացնում սահմանապահ տավուշեցու առանց այն էլ լարված առօրյան»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր